Աֆղանստանի անվտանգության ուժերը երկրի կենտրոնական մասում ոչնչացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկին, ով նպաստել է աֆղանական կառավորության դեմ մարտերին մասնակցելու համար մոտ 30 000 կամավորների ուղարկելուն: Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը:
Աֆղանստանի Անվտանգության ազգային վարչությունը (NDS) հայնում է, որ Սաիֆուլլա Ահթարը սպանվել է հունվարի 9-ին Աֆղանստանի Գազնի նահանգում հատուկ գործողության ժամանակ: NDS-ի տվյալներով՝ Ահթարը եղել է գրոհայինների պատրաստման երկու ճամբարների հրամանատարը և նպաստել է մոտ 30 000 ենթադրյալ գրոհայինի տարբեր երկրներից Աֆղանստան ուղարկելուն:
Նախկինում նրան երկու անգամ ձերբակալել են Պակիստանի իշխանությունները: