Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ադրբեջանը պատերազմ սկսելու քաղաքական ռեսուրս չունի. փորձում է իմիտացիա ստեղծել

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Պարոն Մելիք-Շահնազարյան, վերջին շրջանում՝ հատկապես վերջին մեկ-երկու ամիսներին, շփման գծում իրավիճակը գնալով սրվում է, ինչո՞վ է դա պայմանավորված և որանո՞վ է կապված դիվանագիտական պրոցեսների հետ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանությունը:

-Ադրբեջանը հիմնական մեկ պատճառ ունի՝ դա թշնամանքն է հայկական պետությունների հանդեպ և ամեն անգամ Ադրբեջանի իշխանությունների կողմից նոր առիթ է օգտագործվում սահմանին իրավիճակը սրելու և այդ ճանապարհով որոշակի խնդիրներ լուծելու համար: Իրականում Ադրբեջանը այս պահին դժվար կացության մեջ է հայտնվել, հատկապես դիվանագիտական տեսակետից, որովհետև կորցրել է մի շարք կարևոր խաղաթղթեր, որոնք նախկինում օգտագործվում էին հայկական կողմի հետ բանակցություններում: Օրինակ՝ նա չի կարող պատերազմ չվերսկսելը որպես փոխզիջում ներկայացնել, ինչն անում էր տարիներ շարունակ: Նրանց երկրի ներսում արտաքին սպառնալիքների տեսակետից ստեղծված իրավիճակը ևս առիթ է ժամանակ առ ժամանակ Ալիևի ակտիվանալու և սահմանային իրավիճակը սրելու համար: Նրանք փորձում են հիմա բացթողումները, գլխավորապես ապրիլյան բացթողումները շտկել, պարզ է, որ դիվանագիտական ճանապարհով դա չի ստացվում, Ալիևն՝ ինքը, այդ մասին խոստովանում է հաճախ, անգամ նշելով, որ իր վրա ճնշումներ են գործադրվում, որ ինքը ճանաչի Արցախը, փորձում են իրավիճակի փոփոխության հասնել այլ ճանապարհով:

Իհարկե ռազմական ճանապարհը կարծես թե Ադրբեջանի համար ամենահասկանալին է և ամենապահանջվածն է, բայց նրանք չունեն պատերազմ սկսելու պոտենցիալ: Փորձում են պատերազմի իմիտացիա ստեղծել, ժամանակ առ ժամանակ կիրառել թնդանոթներ, ականանետեր և այլն, անել ամեն ինչ, որ մարդիկ խոսեն պատերազմական իրավիճակի մասին, բայց պատերազմը չլինի: Ադրբեջանցիները պատերազմի իմիտացիա ստեղծելով՝ փորձում են դիվանագիտական և բանակցային գործընթացում հասնել քաղաքական իրավիճակի փոփոխության, հասնել մի վիճակի, երբ միջորդները Հայաստանին և Ադրբեջանին կասեն՝ եկեք ամեն ինչ սկսենք զրոյից, և այդպիսով չեզոքացվի ապրիլյան ձախողման հետևանքները իրենց քաղաքականության համար:

-Այսինքն՝ փորձում են հրաժարվել կամ խուսափել Սանկտ Պետերբուրգի կամ Վիեննայի պայամանավորվածություններից:

-Ալիևը լավ հասկանում է, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ապրիլյան պատերազմին հաջորդած շրջանում, դրանք ուղղված են իր ակտիվությունը սահմանափակելուն, այդ պատճառով խուսափում են դրանցից: Նման խուսափողական քաղաքակնությամբ Ալիևը խոստովանում է, որ ինքը չի պատկերացնում այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ կարող է բանակցությունների սեղանին հասնել իր համար ցանկալի արդյունքների:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում