Մինսկում բողոքի ակցիա է անցկացվել երկրի նախագահի՝ ձրիակերության հարկի մասին հրամանագրի դեմ։ Այս մասին հայտնում է Rain TV -ն։
Երկրի նախագահի նախկին թեկնածու և ակցիայի կազմակերպիչ Նիկոլայ Ստատկևիչը հայտարարել է, որ եթե մեկ ամսվա ընթացքում չչեղարկվի հրամանը, ապա ակցիան կկրկնվի մարտի 25-ին։ Հրամանագիրը սահմանում է վճար՝ պետական ծախսերի ֆինանսավորմանը չմասնակցելու համար։
Նշվում է, որ ակցիայի ընթացքում ցուցարարները պահանջել են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը, պահանջել են դադարեցնել բնակչության իրական եկամուտների կրճատումը, կոմունալ վճարների աճը և վերադարձնել քաղաքացիներին արդար ընտրությունները։