Microsoft ընկերությունը մշակել է ռոբոտ, որն ընդունակ է բռնել մոծակներ, ինչը գիտնականներին թույլ կտա պարզել միջատների մեջ վտանգավոր վիրուսների և բակտերիաների առկայությունը, հայտնում է BBC-ն:
Առաջին փորձի արդյունքները հրապարակվել են Բոստոնում տեղի ունեցած գիտական կոնֆերանսում:
Project Premonition անունով ռոբոտը կարող է ճանաչել տարբեր տեսակների վարքը և ընտրողաբար որսալ որոշակի միջատների:
Microsoft-ը հույս ունի, որ շուտով այս նոր ռոբոտատեխնիկայով հագեցած անօդաչու թռչող սարքերը կթռչեն քաղաքների վրայով և կհետազոտեն շրջակա միջավայրի վիճակը: