Friday, 26 04 2024
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում

Իշխանությունն արգելեց բացահայտել Քեթրինի Միհրանի՝ Պանամայի օֆշորի հետ կապված գործը

Պանամայի իրավապահ մարմինները օրերս ձերբակալել են օֆշորային ընկերությունների գրանցմամբ զբաղվող Mossack Fonseca իրավաբանական ընկերության երկու համահիմնադիրներին, որոնք կասկածվում են կոռուպցիայի և փողերի լվացմանն առնչություն ունենալու մեջ: Հիշեցնենք՝ Mossack Fonseca-ի այն ընկերությունն է, որից միլիոնավոր փաստաթղթերի արտահոսքը հիմք հանդիսացավ «Պանամական փաստաթղթեր» անունը ստացած միջազգային հետաքննության համար: Այդ ընկերության հետ կապված են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում էր նաև ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը:

Վերջերս ՀՔԾ-ն կարճեց Միհրան Պողոսյանի դեմ հարոցված գործը՝ կապված օֆշորային սկանդալի հետ, և այժմ Միհրան Պողոսյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջարդված է Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքներում:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել այն մասին, որ անընդունելի է համարում նման սկանդալից հետո Միհրան Պողոսյանի՝ ԱԺ թեկնածու առաջադրվելը:

«Երևույթը բացասական է, նկատի ունեմ և՛ այն սկանդալային պատմությունը, որ մնաց չբացահատված, և՛ չփարատված կասկածներով թեկնածուների ընդգրկվելը որևէ կուսակցության ընտրական ցուցակում: Այդ մարդիկ հավակնում են դառնալ ԱԺ պատգամավոր, դա նշանակում է, որ իշխանությունները ներել են նրանց բոլոր արածները:

Այդպես էլ օբյեկտիվ քննություն տեղի չունեցավ, որպեսզի հասկանայինք՝ եղել էր ինչ-որ մի բան, թե ոչ: Մնացին օդում առկախված կասկածներ: ՀՀ իրավապահ մարմինները չցուցաբերեցին բավականաչափ կամք կամ նրանց չթույլատրեցին իրականացնել օրենքով իրենց վրա դրված բոլոր լիազորությունները՝ բացահայտելու պանամայի օֆշորային սկանդալի հետ կապված դեպքը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում