Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ԱՄՆ-ը չի տրվել Հովիկ Աբրահամյանի հնարքին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը համաձայն չէ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի այն գնահատականին, որ Հայաստանում դեռևս 2015 թվականի փետրվարին ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը չի եղել արդյունավետ: Ռիչարդ Միլզը այդ մասին հայտարարեց մոտ երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 1-ին, ելույթ ունենալով հայ-ամերիկյան Առևտրի պալատի ներկայացուցիչների առաջ: Միլզը հայտարարեց, քանի որ գոհ չեն խորհրդի արդյունքից, ֆինանսավորումը իրականացրել են ընդամենը 2․5 տոկոսով: Բանն այն է, որ խորհրդի ֆինանսավորումը, ըստ Հայաստանի կառավարության հետ ձեռք բերած պայմանավորվածության, պետք է իրականացներ ԱՄՆ ՄԶԳ-ն: Դրա համար հատկացվելու էր 750 հազար ԱՄՆ դոլար: Բայց ամերիկյան կողմը նաև հայտարարել էր, որ եթե չլինեն շոշափելի արդյունքներ, չի լինի նաև ֆինանսավորում: Կոռուպցիայի դեմ պայքարի այդ խորհուրդը ստեղծվեց 2015 թվականի փետրվարին, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, որն էլ գլխավորեց խորհուրդը: Հիմա հասկանալի է, թե ինչու է Արփինե Հովհաննիսյանը փորձում չհամաձայնել ԱՄՆ դեսպանի գնահատականին: Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանի գնահատականն իրականում գնահատական էր հենց Հովիկ Աբրահամյանի վարչապետությանը և այդ վարչապետությունն է ըստ էության գնահատվել արդյունավետ: Համաձայնել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին տված այդ գնահատականին, կնշանակի անբավարար գնահատել Հովիկ Աբրահամյանին: Իսկ Արփինե Հովհաննիսյանը դա չի կարող անել, որովհետև նա ոչ միայն եղել է այդ նույն Հովիկ Աբրահամյանի կառավարության անդամը, այլ ըստ էության հենց Հովիկ Աբրահամյանի շնորհիվ է հայտնվել թե՛ կառավարությունում, թե՛ քաղաքականությունում ընդհանրապես՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում հայտնվելով ՀՀԿ համամասնական ցուցակում: Այդ տեսանկյունից, Արփինե Հովհաննիսյանը, իհարկե, նաև երախտագիտություն է ցուցաբերում, պաշտպանելով Հովիկ Աբրահամյանին՝ չհանձնելով նրան: Բայց դա գուցե նշանակություն է ունենում Արփինե Հովհաննիսյանի և Հովիկ Աբրահամյանի մարդկային հարաբերությունների արդյունքի վրա, բայց ոչ կոռուպցիայի դեմ պայքարի: Ընդ որում, այն արդյունքները, որ փորձում է բերել Արփինե Հովհաննիսյանն ի պաշտպանություն խորհրդի կամ Աբրահամյանի՝ ապօրինի հարստացման մասին օրինագիծ, այլ մի քանի օրենքներ և նախագծեր, ԱՄՆ դեսպանն իրականում չի դնում կասկածի տակ: ԱՄՆ դեսպանն ընդամենը ասում է, որ արդյունքը չի եղել բավարար:

Ռիչարդ Միլզը չի հայտարարել, որ խորհուրդը չի արել ոչինչ: Նա հայտարարել է, որ արածը բավարար չի եղել ամբողջական ֆինանսավորում իրականացնելու համար, և դրա համար էլ տվել են ընդամենը 2․5 տոկոսը: Այսինքն՝ արդյունքը եղել է 2․5 տոկոս և Արփինե Հովհաննիսյանը գործնականում հենց այդ 2․5 տոկոսն էլ մատնանշում է՝ իբրև արդյունք և իր անհամաձայնություն: Եթե Հայաստանում կոռուպցիայի աստիճանը լիներ շատ ցածր, ապա, գուցե 2․5 տոկոսը լիներ շատ բարձր արդյունք: Ինչպես օրինակ, եթե ներկայումս ԱՄՆ տնտեսությունն է աճում 2․5 տոկոսով, ապա դա մեծ աճ է, իսկ եթե Հայաստանի տնտեսությունն է այդքան աճում, ապա դա ուղղակի չնչին աճ է՝ այն խնդիրների համեմատ, այն վիճակի համեմատ, որ ունի Հայաստանի տնտեսությունը:

Հետևաբար, եթե կոռուպցիայի դեմ պայքարը 2․5 տոկոսանոց արդյունք է ունենում ենթադրենք եվրոպական մի որևէ առաջատար երկրում, ապա դա հսկայական աճ է, բայց ոչ Հայաստանի համար, որի պետական կառավարման համակարգը գործնականում կոռումպացված է գրեթե 100 տոկոսով: Այդ իրավիճակում ի՞նչ է արել խորհուրդը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, գրեթե երկու տարիների ընթացքում: Նախաձեռնել է մի քանի օրենսդրական նախագծեր: Դրա համար արժե՞ր ստեղծել խորհուրդ: Միթե՞ Հայաստանում մինչ այդ խորհուրդը չեն մշակվել օրենսդրական նախագծեր, այդ թվում՝ հակակոռուպցիոն բնույթի: Իհարկե մշակվել են և բոլորը գիտեն այդ մասին: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն ընդամենը օրենքներ մշակելու համար փորձել է ԱՄՆ կառավարությունից 750 հազար դոլար ֆինանսավորում ստանալ՝ ընդամենը մի քանի նիստ անելու և մի քանի օրենսդրական նախաձեռնություն իրականացնելու համար, որն այսպես, թե այնպես Հայաստանի կառավարության և խորհրդարանական մեծամասնության պարզապես ամենօրյա գործն է, և որի համար այդ կառույցներին արդեն իսկ լիուլի վճարում են Հայաստանի հարկատուները: ԱՄՆ դեսպանը փետրվարի 1-ին ընդամենը հայտարարել է, որ Նահանգները, պարզապես, մեղմ ասած՝ չեն համաձայնել ենթարկվել այդ հնարամտությանը և դառնալ Հայաստանի կառավարության համար «կթու կով» կամ պարզապես ֆինանսավորել կոռուպցիայի պահպանման ծախսերը՝ նկատի ունենալով այն, որ մոտ երկու տարի գործած խորհրդի այսպես ասած օրենսդրական արդյունքը ընդամենը այն է, որ ներկայիս կոռուպցիան ապագայում պաշտպանվում է այսպես ասած ավելորդ մրցակիցներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում