Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Դաշինքը կամաց-կամաց վերածվում էր «ժուլիկների ու գողերի կուսակցության». Նարեկ Գալստյան

Այսօր ֆեյսբուքյան իր էջում ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը հայտարարել էր, որ ՍԴՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի «Ծառուկյան» դաշինքով, քանի որ խախտվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչ խախտված պայմանավորվածության մասին է խոսքը, ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նշեց. «Մենք բանակցել ենք բազմաթիվ քաղաքական ուժերի հետ, բոլոր առաջարկները եղել են քաղաքական դաշտի մեր գործընկերների կողմից, այդ թվում նաև այս պարագայում դաշինքին միանալու առաջարկը եղել է Ծառուկյանի վստահված անձանց կողմից: Առաջարկվել է քաղաքական համաձայնության հետևյալ փաթեթը՝ ՍԴՀԿ-ն ոչ թե մտնում է համամասնական ցանկի մեջ, իբրև անդամ, անհատ, այլ դաշինք է կնքում դաշինքի անդամ քաղաքական կազմակերպությունների հետ, և պայմանավորվածությունների հիման վրա մեր 8 ռեյտինգային թեկնածուները, այդ թվում նաև ես՝ Գեղարքունիքում, մեր միջոցներով պետք է մասնակցեինք ընտրություններին՝ քարոզչական աջակցություն ցուցաբերելով դաշինքին… Բանակցություններն ընթացել են բոլոր հնարավոր մակարդակներում, ես՝ ինքս, հանդիպել եմ Գ. Ծառուկյանին: Վերջին 4-5 օրվա ընթացքում սկսվեց անորոշության և քաղաքական համաձայնությունների խախտման փուլ, որտեղ ՍԴՀԿ-ն չի կարող դերակատարություն ունենալ»:

Նարեկ Գալստյանը նշեց, որ դաշինք մտան մարդիկ, որոնց հետ իրենք չէին կարող համագործակցել. «Մարդիկ, որոնք մերժվեցին ՀՀԿ-ի կողմից, կամաց-կամաց սկսեցին մտնել այս դաշինքի մեջ (այդ մասին մենք մամուլից էինք տեղեկանում), և կամաց-կամաց այն վերածվում էր ժուլիկների և գողերի կուսակցության: Եվ բնականաբար ՍԴՀԿ-ն այստեղ չէր կարող դերակատարություն ունենալ»:

Նարեկ Գալստյանը նաև հավելեց, որ իր կարծիքով՝ այս դաշինքում կան նաև այլ դերակատարներ. «Շշուկներ կային, որ այնտեղ կայացված որոշումների հետևում կանգնած է, վերջին շրջանում քաղաքական բառապաշարով ասած, հայտնի չորացող վտակների համադրություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում