Իսլամաբադի գերագույն դատարանն արգելել է Պակիստանի տարածքում տոնել Սուրբ Վալենտինի օրը, հաղորդում է RIA Novosti-ն:
Դատարանն նման որոշում է կայացրել քննելով հանձնագիրը, որի հեղինակները պնդել են, որ տվյալ տոնը մահմեդական ավանդույթների մաս չի կազմում և պահանջել են արգելել այն։
Վճռի համաձայն՝ ցանկացած միջոցառում արգելված է ինչպես պետական մակարդակով, այնպես էլ բնակչության շրջանում։ Իշխանությունները նաև արգելել են ԶԼՄ-ներին որևէ կերպ գովազդել այդ տոնը։