Ամերիկյան խոշորագույն Nordstrom խանութների ցանցը Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի բրենդի վաճառքը դադարեցնելու որոշում է կայացրել՝ գրում է delo.ua/lifestyle-ը:
Առևտրային կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ որոշումը կապված չէ Իվանկայի հոր քաղաքականության հետ, այլ հենված է բացառապես ֆինանսական ցուցանիշների վրա. Ivanka Trump ապրանքանիշը արձանագրել է վաճառքի չափազանց ցածր ցուցանիշ:
Այնուամենայնիվ, շատերը այդ որոշումը կապում են GrabYourWallet քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում գործող բոյկոտի հետ, որը գործում է 2016թ. նոյեմբերից: