Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկվա այցի ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպես «սիրիական խնդիրները» և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Լևան Ջագարյանը:
«Ռոհանիի այցը պլանավորվում է մարտի վերջին: Ռուսական ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերը քաղաքական և առևտրա-տնտեսական ոլորտներում:
Բացի այդ` անպայման ուշադրության կենտրոնում կլինի փոխգործակցությունը տարածաշրջանային օրակարգի առավել սուր հարցերով, ինչպես օրինակ իրավիճակը Աֆղանստանում, կասպիական խնդիրը և Ղարաբաղյան հակամարտությունը»,- հայտարարել է դեսպանը: