Արարատի մարզում, այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում «Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը դեպի Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։