Փոփ երգչուհի Բեյոնսեն կրկին հղի է, այս անգամ՝ երկվորյակներով, հայտնում է ABC News-ը:
35-ամյա երգչուհին Instagram-ի իր պաշտոնական էջում լուսանկար է հրատարակել հետևյալ մակագրությամբ. «Մենք ցանկանում ենք կիսել մեր սերը և երջանկությունը: Մենք կրկնակի օրհնված ենք: Մենք անչափ երախտապարտ ենք, որ մեր ընտանիքը պետք է ավելանա երկուսով, և մենք շնորհակալություն ենք հայտնում քեզ քո բարի ցանկության համար»:
Բեյոնսեն և Jay Z-ին արդեն ունեն դուստր: Blue Ivy-ն ծնվել է 2012 թվականին:
2013 թվականին ABC News-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքը հաստատ «կցանկա ավելի շատ երեխաներ»: