Էլեկտրամոբիլ արտադրող Tesla Motors Inc.ընկերությունը հայտարարել է անվանափոխության մասին. այսուհետև ընկերությունը կկոչվի Tesla Inc.՝ տեղեկացնում է CNN-ը:
Հեռուստաալիքի մեկնաբանմամբ՝ պատճառն այն է, որ ընկերությունը չի ուզում ասոցացվել միայն էլեկտրամոբիլի արտադրության հետ:
Ընկերությունը չի մեկնաբանել այդ լուրը: