2016թ․ Volkswagen գերմանական ավտոկոնցեռնը աշխարհում վաճառել է ամենաշատ քանակությամբ ավտոմեքենա և առաջ է անցել ճապոնական Toyota-ից, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Toyota-ի վաճառքն աճել է 0.2 տոկոսով՝ մինչև 10 միլիոն 175 հազար ավտոմեքենա։ Սակայն 2016թ․ Volkswagen-ի ցուցանիշները բաարձրացել են 3.8 տոկոսով՝ մինչև 10 միլիոն 310 հազար ավտոմեքենա։
Հիմնական պատճառը, որ Toyota-ի վաճառքի ցուցանիշները զիջում են Volkswagen-ին, արտասահմանում վաճառքներն են․ ճապոնական ընկերության վրա ազդել է ԱՄՆ-ում վաճառքների անկումը, իսկ գերմանական կոնցեռնը մեծացրել է վաճառքը Չինաստանում հարկերի նվազեցման շնորհիվ։