Tuesday, 14 05 2024
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

ԱՄՆ Սենատը Մայք Պոմպեոյին հաստատել է ԿՀՎ նոր ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը երկուշաբթի երեկոյան կայացած նիստում հաստատել է Կանզաս նահանգից կոնգրեսական Մայք Պոմպեոյին Կենտրոնական հետախուզական վարչության նոր տնօրենի պաշտոնում։ Նրա թեկնածությունն ավելի վաղ առաջարկվել էր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Այս մասին հայտնում է New York Times-ը։

Գերատեսչության ապագա նոր ղեկավարին աջակցել են ոչ միայն հանրապետականները, այլև դեմոկրատները։ Նրա հաստատման օգտին քվեարկել են 66 սենատորներ, 32-ը դեմ են արտահայտվել։

«Կոնգրեսական Պոմպեոն պարտավորվել է հետևել կտտանքների արգելքի մասին օրենքին, խոստացել ներկայացնել միջուկային համաձայնագրի՝ Իրանի կողմից կատարման օբյեկտիվ վերլուծություն և հաստատել, որ հետախուզության հարցերով Սենատի հատւուկ կոմիտեն լիովին իրազեկված կլինի ԿՀՎ գործունեության մասին»,-ասել է կոմիտեի անդամ, դեմոկրատ Դայեն Ֆայնստայնը։

Նշվում է, որ 1986-91 թթ Պոմպեոն ծառայել է ցամաքային զորքերում, պաշտոնաթող եղել կապիտանի կոչումով։

Հետախուզության հարցերով կոմիտեում լսումների ժամանակ, որոնք նվիրված են եղել նրա թեկնածության հաստատմանը, կոնգրեսականը հայտարարել է, որ Ռուսաստանն ագրեսիվ կերպով վերականգնում է իր դիրքերն աշխարհում։ Նա մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու և այն օկուպացնելու, Եվրոպային սպառնալու և ԴԱԻՇ-ի ոչնչացմանը նպաստելու համար ոչինչ չանելու համար։ Բացի այդ, Պոմպեոյի կարծիքով՝ Չինաստանն իրական լարվածություն է ստեղծում աշխարհում։

ԿՀՎ ղեկավարի պաշտոնում Պոմպեոն կհաջորդի Ջոն Բրեննանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում