Պետք է պաշտպանել Ֆրանսիան ԱՄՆ-ից և Ռուսաստանից։ Նման կարծիք է արտահայտել իշխող Սոցիալիստական կուսակցության փրայմերիզի երկրորդ փուլ դուրս եկած Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը, ով հավակնում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ես ցանկանում եմ տեսնել Եվրոպան թարմացված, ինքնիշխան, եվրոպացիներին պաշտպանելու ունակ… Չեմ պատրաստվում թողնել իմ երկրի քաղաքացիներին բախտի քմահաճույքին՝ ի դեմս Ֆրանսուա Ֆիյոնի աջ ծայրահեղականների…, Թրամփի գլխավորած ԱՄՆ-ի և Պուտինի Ռուսաստանի՝ այս բարդ աշխարհում՝ ի դեմս գլոբալիզացիայի, որը մեզ որևէ օգուտ չի բերում»,-ասել է նա։