Բարսելոնայում MWC 2017 ամենամյա ցուցահանդեսի ժամանակ Huawei- ն կարող է նոր ֆլագմանական սարքեր ներկայացնել, հայտնում է androidpure.com-ը: Սպասվում է, որ հանրությանը կներկայացնեն Huawei P10 և P10 Plus սմարթֆոնները: Առաջինի լուսանկարները հայտնվել են համացանցում և ցույց են տալիս, որ գաջետը կթողարկվի դիմացի պանելի վրա մատնահետքերի սքաներով մոդիֆիկացիայով և հետևի պանելի վրա սքաներով տարբերակով: TENAA-ի արտանագիր է ստացել Huawei-ի ևս մեկ անհայտ սմարթֆոն: Միաժամանակ հայտնի են դարձել դրա արտաքին տեսքը և տեխնիկական բնութագրերը, որոնք համապատասխանում են միջին գնային դասի սարքերին:
Մոդելի WAS-AL00 համարով Huawei-ի սմարթֆոնը կունենա 5,2-դյույմանոց Full HD-դիսփլեյ՝ TFT տեխնոլոգիայով, 2,1 ԳՀց հաճախականությամբ 8-միջուկանի պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և 64 ԳԲ պահոց՝ մինչև 128 ԳԲ ծավալով microSD ձևաչափի քարտերով ընդլայնվող: Չներկայացված նորույթն աշխատում է Android 7.0 Nougat-ով, ունի 12-մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, նաև 8 Մպ կետայնությամբ դիմային տեսախցիկ:
Սարքի կորպուսի չափերն են՝ 146,5 х 7 х 7,2 մմ, քաշը՝ 146 գ.: Սարքն ունի 2 900 մԱժ ծավալով մարտկոց:
Սպասվում է, որ գաջետը կթողարկվի սև, սպիտակ, ոսկեգույն, վարդագույն և կապույտ գույներով: