ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսն իրենց ընտանիքի անդամների հետ երդմնակալությունից առաջ այցելել են Վաշինգտոնի կենտրոնում գտնվող եկեղեցի։
Սուրբ Հովհաննես եպիսկոպոսական եկեղեցում, որը գտնվում է Սպիտակ տան դիմաց, պատարագ է մատուցվել։ Երդմնակալությունից առաջ նորընտիր նախագահների կողմից հենց այդ եկեղեցի այցելելու ավանդույթը պահպանվում է արդեն երկար տարիներ։ Թրամփը դասում է իրեն պրեսբիտերականների (բողոքականության ուղղություն) շարքը։