Friday, 26 04 2024
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում

Հայ համայնքը Թրամփից սպասելիքներ չունի. նրան հանդիպելու փորձերն ապարդյուն են անցել

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին։ Ինչպես արդեն հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը Հայաստանից կմասնակցի ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հայկական լոբբիստական կազմակերպությունները մինչ այսօր հանդիպում չեն ունեցել Թրամփի հետ՝ նրա ծրագրերը Հայաստանի մասով անհայտ են. «Չեմ կարող ասել, որ այդ հանդիպումը չի լինի, փորձում են կապ հաստատել Թրամփի մարդկանց հետ, բայց առայժմ ապարդյուն»։

Ավելի վաղ Հարութ Սասունյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ քարոզարշավի ընթացքում հայկական կազմակերպությունները, հայ համայնքի ներկայացուցիչները փորձել էին հանդիպում ունենալ, իմանալ, թե Թրամփն ինչ է մտածում հայկական հարցի վերաբերյալ, ինչ դիրքորոշում ունի, սակայն հանդիպում ունենալու բոլոր փորձերն ապարդյուն էին անցել։

«Թրամփի երդմնակալությունից հետո էլ ակնկալիքները մեծ չեն»,- մեզ հետ զրույցում ասաց Հարութ Սասունյանը՝ ընդգծելով, որ միակ հույսն այն է, որ Թրամփի նախագահության օրոք խաղաղություն կլինի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։

«Հուսանք, որ խաղաղ կլինի իրավիճակը, նոր զոհեր չեն լինի, սահմանին հանգիստ կլինի իրավիճակը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը՝ կա՞ ակնկալիք, որ Դոնալդ Թրամփը գոնե կունենա այն նույն դիրքորոշումը, այն նույն մոտեցումը Ղարաբաղի հարցով, որը պաշտոնական Վաշինգտոնն ուներ Բարաք Օբամայի նախագահության օրոք, Հարութ Սասունյանն արձագանքեց. «Մենք չենք կարող այժմ կանխատեսում ունենալ։ Ոչ ոք չգիտի, թե Թրամփն ինչ է մտածում Ղարաբաղի մասով, նույնիսկ Թրամփն ինքը չգիտի, թե որն է իր դիրքորոշումը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում