Friday, 26 04 2024
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում

Ներիշխանական «զորացրումը» շարունակվում է

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է, որ կանգնելու է Գագիկ Ծառուկյանի կողքին, քանի որ նրան համարում է ընկեր և վստահում է նրան: Զաքարյանը հիշեցրել է, որ ինքը ԲՀԿ հիմնադիր է և 2008 թվականին պարզապես սառեցրել է իր անդամությունը այդ ուժին, քանի որ դառնում էր Վերահսկիչ պալատի նախագահ: Փաստորեն, Իշխան Զաքարյանը կդառնա հերթական բարձրաստիճան պաշտոնյան, որը «զորացրվում» է, այսպես ասած, ընդդիմություն:

Այդ տենդենցը մի փոքր էլ շարունակվելու դեպքում Հայաստանի ընդդիմադիր դաշտում իշխանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն ավելի շատ կլինեն, քան ընդդիմադիր գործիչները, այլև նույնիսկ ավելի շատ, քան գործող բարձրաստիճան պաշտոնյաները: Այդպիսով նկատելի է, թե ինչպես է համակարգը իշխանությունը վերցնելուց հետո անցել այլևս ընդդիմությունը վերցնելուն: Ընդ որում, իշխանությունն, ըստ էության, այդ գործընթացի մեջ է դեռևս 2007 թվականից, երբ հիմնադրվեց ԲՀԿ-ն, որի ակտիվ մասնակիցներից մեկն էլ Իշխան Զաքարյանն էր:

Ընդդիմադիր դաշտի յուրացումը իշխանության համար ունի մի քանի շարժառիթ և պայմանավորված չէ միայն կառավարելի, կանխատեսելի և վստահելի, անվտանգ ընդդիմություն ունենալու և այդպիսով իշխանության հարցի լուծումը ըստ էության ընդմիշտ ապահովելու մղումով:

Իշխանությունն ունի տարածության կարիք, քանի որ զուտ իշխանական տարածությունն այլևս բավական նեղ է այն ընդգրկման համար, որ ունի համակարգը: Նեղ է թե՛ տարածությունը, թե՛ քիչ են ռեսուրսները: Միաժամանակ սպառվում են մոտիվացիաները, ինչը համախառն «արդյունքում» սպառնում է լճացմամբ: Այդ սպառնալիքը անգամ մեծ և հզոր կայսրությունների դուռն է թակում, հետևաբար անխուսափելի է լինելու նաև փոքր ամբողջատիրական համակարգերի համար: Եթե կայսրությունների դուռն այն թակում է մի քանի հարյուրամյակ կամ մի քանի տասնամյակ հետո, ապա փոքր ամբողջատիրությունների դուռն այն թակում է արդեն մեկ-երկու տասնամյակ անց:

Հայաստանում դա էլ տեղի է ունենում, և ընդդիմադիր դաշտն այն տարածությունն է, ուր հնարավոր է բաց թողնել ներիշխանական գոլորշին՝ խթանելով որոշակի նոր մոտիվացիաներ թե՛ «զորացրվողների» մոտ, թե՛ մնացողների: Թեև զորացրումն էլ, իհարկե, հարաբերական է, քանի որ ընդդիմադիր դաշտում հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում մեծ հարց է, թե նրանք կամա, թե ակամա՝ որտեղ են ավելի շատ ծառայություն մատուցում իշխանությանը՝ իրենց պաշտոնո՞ւմ, թե՞ այլևս ընդդիմադիր քաղաքական գործչի կարգավիճակում:

Իշխան Զաքարյանի պարագան առավել քան ուշագրավ է՝ նկատի ունենալով այն, որ ՎՊ նախագահի պաշտոնում նա չափազանց հանգամանալից կերպով ուսումնասիրել է պետական փողերի հոսքերը, չարաշահումների, ատկատների մեխանիզմները: Իսկ դա Հայաստանի իշխող համակարգի փաստացի ամբողջ արյունատար համակարգն է: Այլ կերպ ասած՝ Իշխան Զաքարյանը տիրապետում է համակարգի «առողջապահական գաղտնիքին», ինչը մի անգամ նույնիսկ համարձակվեց բացահայտել և հայտարարել, որ Հայաստանի պետական բյուջեի 1/3-ը ռիսկային է չարաշահումների ենթակա լինելու տեսանկյունից:

Իշխան Զաքարյանի այդ հայտարարությունը հնչեց ոչ իշխանական բևեռի լավագույն ժամանակներում, երբ բևեռը Գագիկ Ծառուկյանի դե յուրե և Հովիկ Աբրահամյանի դե ֆակտո առաջնորդությամբ եզրափակիչ հարվածն էր պատրաստում Տիգրան Սարգսյանին՝ նախապատրաստելով վարչապետի պաշտոնը Աբրահամյանի համար: Իշխան Զաքարյանի հայտարարությունն այնպիսին էր, որ Սերժ Սարգսյանը ստիպված էր նրան սպառնալ Հատուկ քննչական ծառայությամբ: Դրանից հետո Իշխան Զաքարյանի ակտիվությունը կտրուկ նվազեց, և մեծացավ լռությունը:

Ներկայումս համակարգի «առողջապահական գաղտնիքին» տիրապետող Իշխան Զաքարյանը հայտարարում է Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնելու մասին: Փաստորեն Զաքարյանի հետ միասին Գագիկ Ծառուկյանի կողքին է կանգնում նաև նրան ուղղված Սերժ Սարգսյանի սպառնալիքը կամ զգուշացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում