Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ստանալու է Սիրիայի տարածքում բջջային կապի ցանց գործարկելու իրավունք, ինչը իրականացվելու է երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման մասին պայմանագրի շրջանակներում։
Երկու երկրները Թեհրանում ստորագրել են փոխըմբռնման մասին 5 արձանագրություն, դրան ներկա են գտնվել Սիրիայի վարչապետ Իմադ Համիսը և Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին։
Դրանցում խոսք է գնում Իրանի կողմից Սիրիայի կառավարությանը բազմամիլիարդ ֆինանսական աջակցության մասին։ Ստորագրված փաստաթղթերը առնչվում են նաև անասնապահության, նավթամբարների կառուցման, հանքարդյունահանման ոլորտներին։