Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ստացել է Աստանայում Սիրիայի վերաբերյալ բանակցությունների հրավեր։
Նրա խոսքերով՝ այդ բանակցություններում ՄԱԿ-ը ներկայացնելու է հատուկ ներկայացուցչի տեղակալ Ռամզի Ռամզին։ Հակը հավելել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հանդիպմանը ՄԱԿ-ի ներկայացուցիչ է նշանակել Ռամզի Ռամզիին։
Հաղորդվում է, որ Աստանա կուղարկվի նաև քաղաքական տնօրեն Ռոբերտ Դանը։