Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մամուլի հարցերով խորհրդական Օրհան Գազիգիլը հայտարարել է, որ Ղրղըզստանում կործանված բեռնատար օդանավը ոչ մի կապ չունի Turkish Airlines ավիաընկերության հետ, հաղորդում է RIA Novosti-ն։
«Մեր տեղեկություններով՝ բեռնատար օդանավը, որը վթարի է ենթարկվել Բիշքեկի մոտ, կապ չունի Turkish Airlines-ի հետ։ Ինքնաթիռը պատկանել է թուրքական մասնավոր ընկերություններից մեկին»,-ասել է նա։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին այն մասին, որ Բիշքեկի մոտ վթարի ենթարկված օդանավը պատկանել է Turkish Airlines-ին։ Օդանավն իրականացրել է Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ չվերթը։ Ավիավթարի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։