Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Կրեմլում անվստահություն են հայտնել Սերժ Սարգսյանին. վարչապետ Կարապետյանի առաքելությունը մեկն է

Կարեն Կարապետյանը եկել է մի պարզ առաքելությամբ՝ կցել Հայաստանը «Գազպրոմի» և ոչ էլ նույնիսկ Ռուսաստանին, ուստի վարչապետի բոլոր քայլերն ու հայտարարությունները պետք է դիտել նախ և առաջ այս տեսանկյունից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հունվարի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին:

Խզմալյանը համոզված է, որ «Կրեմլում վաղուց անվստահություն են հայտնել Սերժ Սարգսյանին», քանի որ ռուսական իշխանությունները դիմադրության տարրեր են նկատում Սարգսյանի «հնազանդության» մեջ, ուստի Կրեմլը, դեմս Կարեն Կարապետյանի, Հայաստանում նախապատրաստվում է «փափուկ փոփոխություններ»:

 – Պարոն Խզմալյան, ինչպե՞ս եք մեկնաբանում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները կարևորագույն հարցերի՝ տնտեսության վիճակի, կոռուպցիայի, մենաշնորհների և նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին:

– Կարծում եմ՝ երևույթներն անհրաժեշտ է դատել և վերլուծել ամբողջությամբ և սխալ է մանրամասների ետևից ընկնելը, որովհետև դա միայն խանգարում է տեսնել ամբողջը: Իսկ ամբողջը տեսնելու համար պետք պարզ հարց տալ: Վարչապետի ելույթը նվիրված էր իր պաշտոնավարման առաջին 100 օրվա աշխատանքի արդյունքներին: Եթե ոչ թե նրան, այլ ինքներս մեզ հարցնենք՝ որո՞նք էին այդ արդյունքները, ապա կարող ենք ուղիղ մատնանշել երկու արդյունք: Առաջինը հայտարարությունն էր Հայաստան-Իրան երկաթուղային նախագծի վերացման մասին, ինչպիսին էլ որ լինեն դրա բացատրությունները, և երկրորդը կապված էր նրա դիրքորոշմանը հայ-ռուսական հարաբերություններին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում կամ երկկողմ ձևաչափով: Եթե վերլուծենք դա՝ որպես արդյունք, կտեսնենք, որ այս գործիչը, որը Հայաստան էր եկել «Գազպրոմից», և դա գաղտնիք չէ ոչ ոքի համար, եկել մի պարզ առաքելությամբ՝ կցել Հայաստանը ոչ թե նույնիսկ Ռուսաստանին, այլ «Գազպրոմի» շահերին, որովհետև այսօր Ռուսաստանի իշխող տնտեսական համակարգը գազանավթային կոնգլոմերատն է («Գազպրոմ» «Ռոսնեֆտ»), որը սպասարկում է Ռուսաստանի ներկայիս չեկիստական վարչախումբը: Կարեն Կարապետյանը հանդիսանում է ռուսական իշխանության ներկայացուցիչը, տեղապահը և կատարում է իր ղեկավարության առաջադրանքները, հետևաբար միամտություն է նրանից որևէ այլ սպասելիքներ ունենալը:

Արցախի հարցում նա ուղղակիորեն կրկնում է այն, ինչ կարող ենք կարդալ պարոն Լավրովի կամ տիկին Զախարովայի հայտարարությունների մեջ: Դրանք որևէ կերպ չեն տարբերվում և անգամ ավելի մոտ են Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական տեսակետին, քան, օրինակ, Շավարշ Քոչարյանի հայտարարություններին, որովհետև Հայաստանի վարչապետը, կրկնում եմ, հանդիսանում է Ռուսաստանի իշխանության տեղապահը Հայաստանում: Այսքանով կարելի է սպառված համարել այս թեման:

Ինչ վերաբերում է շատ արծարծվող և ծեծվող հարցին՝ ՀՀԿ-ի հետ նրա հարաբերություններին, ապա դա նշանակում է մի բան՝ Կրեմլում վաղուց արդեն անվստահություն են հայտնել Սերժ Սարգսյանին և նրա քաղաքական շրջապատին, նրանց այլևս չի բավարարում անգամ Սերժ Սարգսյանի դրսևորած հնազանդությունը, որովհետև Կրեմլը այդ հնազանդության մեջ ակնհայտ դիմադրության տարրեր է զգում կամ կամ ինքնուրույնության փորձեր է տեսնում, այնպես որ Կրեմլը այստեղ նախապատրաստում է փափուկ փոփոխություններ՝ Ուկրաինայի և անգամ Բելառուսի դառը փորձը չկրկնելու համար: Կարեն Կարապետյանի առաքելությունը պետք է դիտել նաև այդ տեսանկյունից: «Գազպրոմի» ներկայացուցիչը, տնօրենների խորհրդի նախկին անդամը արտահայտում է հենց այդ քաղաքատնտեսական կազմակերպության գերագույն շահերը, որևէ այլ սպասելիքներ ես անձամբ չունեմ իրենից:

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Կարեն Կարապետյանի նշանակումը նույնիսկ կարող էր պարտադրված լինել Սերժ Սարգսյանին, ոչ թե, ասենք, Սերժ Սարգսյանը խորհրդակցել է Մոսկվայի հետ՝ Կարեն Կարապետյանին նշանակելիս:

– Մեզ համար գաղտնիք չէ, որ բոլոր քիչ թե շատ կարևոր պաշտոնները Հայաստանում առնվազն համաձայնեցված են Մոսկվայի հետ: Ես դա ասում եմ՝ որպես մի մարդ, որն իր աշխատանքը կորցրել է անձամբ ՌԴ կրթության նախարարի հրամանով, կամ եթե ոչ հրամանով, համենայն դեպս՝ պահանջով: Ես աշխատում էի Սլավոնական համալսարանում: Եթե իմ՝ շարքային դասախոսի նշանակվելը կամ աշխատանքից ազատվելը գալիս է Ռուսաստանի կրթության նախարարից, ոչ ավել և ոչ պակաս, արդյոք կարծում ենք, որ Հայաստանի վարչապետը կարող է նշանակված լինել այլ մակարդակներում, պայմաններում և կարող է այլ առաքելությամբ եկած լինել: Եկեք միամիտ չլինենք, և այո, իհարկե, Սերժ Սարգսյանը կարող էր համաձայնվել կամ չհամաձայնվել, նա գերադասեց համաձայնվել: Ինչպիսին կլինեն նրա գործողությունները՝ կախված է հենց Մոսկվայի թելադրանքներին դիմադրելու իր հնարավորություններից: Ես հաճախ ասում եմ, և դա շատերի համար հնչում է առնվազն զարմանալի է, եթե ոչ զարհուրելի, որ այո, վերջին մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը փորձում էր դիմադրել Հայաստանի վերջնական գաղութացմանը, իհարկե, այնքանով, որքանով կարող է դիմադրել Մոսկվայի կողմից դրված Սերժ Սարգսյանը, ուստի մեզ սպասվում են շատ ծանր ամիսներ, քանի որ Մոսկվան վերջին ամիսներին զգալիորեն ուժեղացել է՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հայտնի զարգացումների պատճառով: Եթե Մոսկվան մեր աչքի առաջ գաղտնի գործողություններ էր իրականացնում ՆԱՏՕ-ի անդամ Չեռնոգորիայում կամ էլ մեր հարևան ու եղբայրական երկիր համարվող Ուկրաինայում, ապա կարելի է պատկերացնել՝ ինչպիսին է նրա ծրագիրը Հայաստանում: Թող ոչ ոք որևէ կասկած չունենա դրա վերաբերյալ: Կրկնում եմ՝ Կարեն Կարապետյանի բոլոր գործողությունները, ասածները պետք է դիտել նախ և առաջ այդ համատեքստում:

Իսկ ավելի լայն իմաստով, Հայաստանի ճակատագիրը այսօր կախված է ոչ այնքան ներքին, որքան արտաքին զարգումներից, գլխավորապես՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններից, որոնցում մեր զբաղեցրած տեղը շատ սխալ է: Արևմուտքն այսօր դիտում է Հայաստանը ոչ թե որպես Ռուսաստանի կցորդ, այլ որպես Ռուսաստանի մի մասը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում