Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դեռ պաշտոնական հրավեր չի ստացել՝ մասնակցելու համար հունվարի 23-ին Աստանայում Սիրիայի վերաբերյալ բանակցություններին։
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները. «Որքանով ինձ հայտնի է, մենք չենք ստացել բանակցություններին մասնակցելու պաշտոնալան հրավեր»։
Թոները հավելել է, որ Վաշինգտոնը ողջունում է այդ հարցում Մոսկվայի ու Անկարայի շփումները։ Հունվարի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ-ի անունից նույնպես աջակցություն էր հայտնել սիրիական իշխանությունների ու զինված ընդդիմության միջև Աստանայում բանակցություններ անցկացնելուն՝ ընդգծելով, որ երկխոսությունը մեկ քայլ առաջ է Սիրիայի ճգնաժամի կարգավորման ճանապարհին։