Համացանցում գաղտնազերծվել է հարավկորեական Samsung ընկերության Galaxy S8 ապագա սմարթֆոնի դիզայնը։ Նոր լուսանկարները հրապարակել է Ghostek ջրակայուն պատյաններ արտադրող ընկերությունը, հաղորդում է BGR կայքը։
Ghostek-ը իր կայքում առաջարկում է ջրակայուն պատյաններ սմարթֆոնի համար, որի շնորհանդեսը դեռևս չի եղել։ Լուսանկարներում պատկերված սմարթֆոնն ունի կոր ծայրով էկրան, որը զբաղեցնում է դիմային պանելի մեծ մասը։ Սմարթֆոնը չունի Home կոճակը և լուսադիոդային բռնկում։
Հայտնի է, որ աքսեսուարներ արտադրող ընկերությունը հաճախ ձեռք է բերում դեռևս չներկայացված սմարթֆոնների հասանելիություն։ Այդ պատճառով շատ հավանական է, որ ընկերությունը լավ տեղեկացված է ապագա սմարթֆոնի դիզայնի վերաբերյալ։