Monday, 13 05 2024
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածըԱմբողջական հոդվածը
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը

Մերոնք «կայֆի մեջ են» Բորդյուժայի հայտարարությունից, մինչդեռ նա շատ վտանգավոր բան արեց. Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը զարմացած է այն փաստից, որ շատերը Հայաստանում ոգևորվել են Նիկոլայ Բորդյուժայի դեկտեմբերի 29-ի հայտարարությունից, որը ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղարն արել էր Չինարի գյուղի պաշտպանական դիրքերի վրա ադրբեջանական զինուժի կատարած դիվերսիոն հարձակման կապակցությամբ: Բորդյուժան իր հայտարարության մեջ օգտագործել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը, որից հետո սկսվեցին քննարկումներն այն մասին, թե ՀԱՊԿ-ը փաստացի ճանաչել է ԼՂՀ-ն:

«ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք՝ մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Մինչդեռ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Բորդյուժան իրականում այդ քայլով շեղել է բոլորի ուշադրությունը ՀԱՊԿ-ի անգործությունից՝ խնդիրը տանելով այլ դաշտ և Հայաստանի դեմ կատարված ուղղակի հարձակումը կապելով Ղարաբաղյան հակամարտության հետ, ինչից հետո իրենք արդեն կարող են հայտարարել, թե ՀԱՊԿ-ի խնդիրը չէ Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելը:

– Պարոն Գրիգորյան, Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը այդպես էլ չստանձնեց Հայաստանի ներկայացուցիչը ռոտացիայի սկզբունքով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները 2017թ. հունվարից կկատարի արդեն նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

– Հարցն, ըստ էության, երկու մասից է բաղկացած, առաջինը՝ ինչո՞ւ Հայաստանին թույլ չտվեցին ստանձնել այդ պաշտոնը, և երկրորդը՝ ինչո՞ւ նշանակվեց Բորդյուժայի տեղակալը: Տրամաբանական կլիներ, որ Բորդյուժայի լիազորությունները երկարաձգվեին մինչև ապրիլ ամիս, որպեսզի ապրիլին կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին նոր որոշում ընդունվեր: Ես կսկսեմ երկրորդ հարցից: Ի վերջո, նախորդ տարի Բորդյուժայի լիազորությունների ժամկետն ավարտվել էր, բայց որոշում ընդունվեց երկարացնել այն մեկ տարով: Որքան ես գիտեմ՝ Բորդյուժայի առնչությամբ լուրջ առարկություններ ուներ Ղազախստանը, որը դեմ էր, որ նա շարունակի պաշտոնավարել: Ինչպես հիշում եք, հոկտեմբերին Բորդյուժան հայտարարեց, թե իբր Ղազախստանի նախագահն էր դեմ ՀՀ ներկայացուցչի նշանակմանը: Որքան հասկանում եմ Ղազախստանի պաշտոնական դիրքորոշումը, ղազախները դեմ չէին, ճիշտ հակառակը՝ իրենք կողմնակից են, որ ռոտացիոն մեխանիզմը սկսի աշխատել, և քանի որ Բորդյուժան նման հայտարարություն արեց, որը համաձայնեցված չէր ղազախների հետ, նրանք դժգոհ էին և չէին ուզում, որ Բորդյուժան շարունակի պաշտոնավարել:

Երկրորդը՝ բազմիցս ասել եմ և ուզում եմ կրկնել՝ ժամանակը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի ազդեցությունը ավելի մեծ է, քան Հայաստանի ազդեցությունը: Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, բայց ազդեցությունը ավելի ուժեղ է, քանի որ վերջին տարիներին շատ լուրջ զարգացումներ եղան հետխորհրդային տարածքում, ու ՀԱՊԿ երկրների շահերն այսօր չեն համընկնում: Ի վերջո, մենք ՀԱՊԿ-ի անդամ պետություն ենք 1992-ից և չենք կարող ասել, որ նախկինում մեծ տարբերություններ կային երկրների մոտեցումներում: Զարգացումները այն եղան, որ նույն Ղազախստանը, Ղրղըզստանը և Բելառուսը սկսեցին ակտիվորեն աշխատել Ադրբեջանի, Թուրքիայի հետ, և դա ի վերջո բերեց նրան, որ այդ պետությունները, առաջին հերթին՝ Բելառուսը, չեն ուզում «վատամարդ լինել» Ադրբեջանի և Թուրքիայի առջև, մխրճվել Ղարաբաղի հարցի մեջ: Եվ սա արտահայտվեց գլխավոր քարտուղարի ընտրության հարցում: Ադրբեջանը միանշանակ դեմ է, որ ՀՀ-ի առաջադրած մարդը դառնա գլխավոր քարտուղար, և նշված պետությունները, հարգելով Ադրբեջանի դիրքորոշումը, փակում են ՀՀ ներկայացուցչի ճանապարհը: Դեկտեմբերի նիստում ակնհայտ էր, որ դա Բելառուսն է: Ի վերջո, Բելառուսը կարող էր մասնակցել նիստին, օրինակ, վարչապետի մակարդակով, բայց իրենք ընդհանրապես պատվիրակություն չուղարկեցին, և կարծում եմ՝ դա առաջին հերթին կապված էր Հայաստանի հետ:

Մյուս ակնհայտ գործոնն այն է, որ Հայաստանը իր կարծիքը չունի ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում. Հայաստանը մշտապես արտահայտում է Ռուսաստանի կարծիքը: Գոնե վերջին զարգացումները հանգեցրին նրան, որ Հայաստանի սուվերենության մակարդակը զգալիորեն իջավ: Դա նշանակում է, որ ԵՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում քվեարկությունների ժամանակ Ռուսաստանը ինքնաբերաբար ստացավ հավելյալ ձայն, և դա, բնականաբար, առաջացնում է մյուս երկրների դժգոհությունը: Ինչո՞ւ. այդ երկրները միշտ սակարկում էին: Ոչ միայն ՀԱՊԿ երկրների դիրքորոշումները տարբերվում են Հայաստանի մոտեցումներից, այլև Հայաստանը ՀԱՊԿ-ում ու ԵՏՄ-ում ինքնուրույն քայլեր չի անում: Հայաստանը, փաստորեն, ավտոմատ կերպով կրկնապատկում է Ռուսաստանի ձայնը, որովհետև Հայաստանը մշտապես կողմ է քվեարկում Ռուսաստանի առաջարկներին, և դա շատ թուլացրեց մյուս անդամ-պետությունների դիրքերը: Մյուս երկրները միշտ ինչ-որ հարցեր են բարձրացնում, շատ հարցերում չեն համաձայնում Մոսկվայի հետ: Դասական օրինակը Սանկտ Պետերբուրգում կայացած ԵՏՄ վերջին նիստն է, որտեղ պիտի ընդունվեր ԵՏՄ մաքսային օրենսգիրքը, բայց Բելառուսն ու Ղրղըզստանը հետաձգեցին: Պարզ է, որ ի վերջո կտան իրենց համաձայնությունը, բայց այժմ սակարկում են, որ «մի բան պոկեն» Ռուսաստանից: Քանի որ Հայաստանը նման կերպ չի գործում, ստացվում է՝ Հայաստանը չունի ինքնուրույն դիրք այդ հարցերում: Դա խորացնում է մյուս երկրների դժգոհությունը Հայաստանից:

– Ադրբեջանի վերջին դիվերսիոն հարձակումը Հայաստանի վրա որքանո՞վ էր կապված ՀԱՊԿ-ի ներքին զարգացումների հետ, և ի՞նչ քաղաքական նպատակներ էր հետապնդում Ադրբեջանը դրանով:

– Ադրբեջանը ապրիլին պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի ճակատում, ագրեսիան իրականացվում էր Ղարաբաղի դեմ: Ֆորմալ տեսանկյունից ՀԱՊԿ-ի մանդատի մեջ չի մտնում կոնֆլիկտներ լուծելը: Դա է պատճառը, որ ՀԱՊԿ-ը միշտ կարող է բացատրություն տալ՝ ինչու չի աջակցում Հայաստանին: ՀԱՊԿ-ը ստեղծված չի լուծելու Ղարաբաղի կոնֆլիկտը: Բայց Ադրբեջանը, համոզվելով, որ մեր դիրքերը թույլ են ՀԱՊԿ-ում, և որ ինքը կարողացավ արգելափակել ՀՀ թեկնածուին գլխավոր քարտուղարի պաշտոնում, հասկացավ, որ ՀԱՊԿ-ը մեզ չի օգնի նույնիսկ այն դեպքում, եթե իրենք հարվածեն ուղղակիորեն Հայաստանի տարածքին: Հենց դա է պատճառը, որ իրենք դիվերսիոն խումբ ուղարկեցին ոչ թե Ղարաբաղի, այլ ՀՀ-ի դեմ: ՀՀ ներկայացուցչի նշանակումը ավտոմատ կերպով պիտի լիներ՝ ռոտացիոն սկզբունքով: Մերոնք նույնիսկ դա չկարողացան անցկացնել, և ադրբեջանցիները հասկացան, որ մեր դիրքերը թույլ են, ուրեմն կարելի է ուղղակիորեն հարվածել ՀՀ-ին, և ոչ մի լուրջ արձագանք չի լինի: Եվ այդպես էլ եղավ:

– Իսկ Բորդյուժայի արձագանքը որքանո՞վ էր համարժեք և ի՞նչ օգուտ տվեց մեզ:

Բորդյուժայի հայտարարությունից շատ ոգևորված են, բայց ես ուզում եմ շեշտել, որ անհրաժեշտ է տարբերել Բորդյուժայի հայտարարությունը նախագահների խորհրդի հայտարարություններից: Ինձ համար ավելի կարևոր կլիներ, որ Բորդյուժան նախագահների անունից հայտարարություն աներ: Հիմա գլխավոր քարտուղարն ամեն ինչ բերեց դեպի Ղարաբաղյան հարց: Շատերը ոգևորվեցին, որ Բորդյուժան արտաբերել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառակապակցությունը, բայց ոգևորվելը լուրջ սխալ է, քանի որ հարձակումը ՀՀ-ի դեմ էր: Բորդյուժան սկսեց բացատրել, թե այդ հարձակումը եղավ ՀՀ-ի դեմ, քանի որ Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ: Ո՛չ, ես ասում եմ՝ ցանկացած հարձակում ՀՀ-ի վրա պիտի դիտվի ՀԱՊԿ-ի կողմից որպես ագրեսիա Հայաստանի, այլ ոչ թե Ղարաբաղի դեմ: Իր հայտարարությամբ նա խնդիրը տարավ ուրիշ դաշտ: Ես զարմացած եմ, որ ասում էին՝ էդ ի՜նչ լավ հայտարարություն էր: Հակառակը՝ շատ վատ հայտարարություն էր:

– Դա ի՞նչ էր, հայերին հաճոյանալու և ՀԱՊԿ-ի անգործությունից շեղելու փո՞րձ:

– Այո, միանշանակ: Քանի որ հարվածը հասցված էր ՀՀ-ին, ՀԱՊԿ-ի 4-րդ հոդվածը պիտի աշխատեր: Դա կոչվում է հավաքական անվտանգություն կամ պաշտպանություն, ինչպես ՆԱՏՕ-ում՝ 5-րդ հոդվածը: Չեմ ասում՝ զորք բերեին: Խոսքը դրա մասին չէ, բայց ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահները պիտի հայտարարությամբ հանդես գային, և դա պետք է կազմակերպեր հենց գլխավոր քարտուղարը, բայց վերջինս գնաց հեշտ ճանապարհով՝ անելով ինչ-որ հայտարարություն, որտեղ հարվածը ՀՀ-ին կապեց Ղարաբաղյան հարցի հետ: Բորդյուժան խնդիրը բերեց էմոցիոնալ դաշտ՝ օգտագործելով «Нагорно-Карабахская Республика» բառը, մերոնք «կայֆի» մեջ են հիմա, մինչդեռ նա շատ վտանգավոր բան արեց մեզ համար՝ ուղիղ հարձակումը մեր տարածքի վրա կապեց Ղարաբաղի հետ:

– Իսկ դա զսպող որևէ ազդեցություն կունենա՞: Ադրբեջանը մյուս անգամ հարձակվելուց առաջ կմտածի՞ մի քանի անգամ, թե՞ ոչ:

– Ոչ, չի մտածի, քանի որ հենց այդ հայտարարության պատճառով միգուցե Բորդյուժային հանեցին: Եթե նույնիսկ դա դրական հայտարարություն է, Բորդյուժային թույլ չտվեցին պաշտոնավարել մինչև ապրիլ: Դա ցույց է տալիս, որ նույնիսկ այդ հայտարարությունը, կոպիտ ասած, չեղյալ համարվեց:

– Բայց պարզ է, չէ՞, որ Բորդյուժան հայտարարությունը պիտի համաձայնեցներ Կրեմլի հետ: Եթե իրոք այդպես է, ապա ի՞նչ էր ուզում ասել Ռուսաստանը այդ տեքստով:

– Կարծում եմ՝ Ռուսաստանը պարզապես մանիպուլյացիայի է ենթարկում Ղարաբաղի հարցը: Պարզ է, որ դա հենց Բորդյուժայի միտքը չէր, Ռուսաստանի միտքն էր՝ կապել այդ հարձակումը Ղարաբաղի հարցի հետ: Եվ եթե նկատել եք, արդեն դրանից հետո որոշ դիվանագետներ սկսեցին բացատրություններ տալ, որ ՀԱՊԿ-ը ստեղծված չի կոնֆլիկտներ լուծելու, այսինքն՝ Բորդյուժայի հայտարարությունը ազդեց իրենց վրա: Դա շատ վտանգավոր գիծ է մեզ համար: Հայաստանի դեմ հարվածը չպետք է կապվի Ղարաբաղյան հարցի հետ, դա ագրեսիա է Հայաստանի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում