ԴԱԻՇ-ը ստանձնել է Իրաքի մայրաքաղաքում ականապատ ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անհայտ անձն ավտոմեքենա է պայթեցրել Բաղդադի Ջամիլա շիա շրջանում շուկայի մոտ: Գործակալության հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ, 50 հոգի վնասվածանքեր է ստացել: