«Ոչ մի սփյուռքահայ չի գա Հայաստանում ներդրում անելու, որովհետև այստեղ «փայ» են մտնում: Մարդիկ գալիս ներդրում են անում, սքանչելի տեղեր ստեղծում, գալիս ասում են՝ ախպեր ջան, էսքանն իմն է: «Սաշիկի փայ» են ասում: Ես չգիտեմ Սաշիկն իսկապես փայ ունի-չունի, բայց կուզենայի, որ Ծառուկյանին նսեմացնելու նման Ս. Սարգսյանը մի անգամ էլ իր եղբորը նսեմացներ, ասեր՝ քո անունը լսելով՝ ամբողջ հայ ազգը վախենում, չի գալիս ներդրում անելու: Սա է իրողությունը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հարցերով փորձագետ վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Նրա դիտարկմամբ՝ ներդրումների համար պատերազմող երկիր լինելու հանգամանքը խոչընդոտ չէ:
Հացպանյանի խոսքով՝ Հայաստանի խնդիրը իշխանափոխության իրականացումն է, և եթե ժողովրդի քվեն ստացած իշխանություն գա, Հայաստանը կդառնա դրախտ:
Մանրամասները՝ տեսանյութում: