Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ փրկվիր ով կարող է

Սերժ Սարգսյանը նախօրեին ամանորյա ավանդական ընդունելություն է կազմակերպել գործարար համայնքի համար, որի ընթացքում Սարգսյանի հղած գլխավոր ուղերձը երևի թե եղել է այն, որ գործարարները պետք է իրենք գտնեն Հայաստանի ծանր տնտեսական կացությունից դուրս գալու ելքեր: Իհարկե Սերժ Սարգսյանն ասել է, որ նոր կառավարությունը լավ զրուցակից կլինի և նաև լավ ծառայություններ կմատուցի, սակայն հիմնական մեսիջներն ուղղված են եղել գործարարների նախաձեռնողականության անհրաժեշտությանը:

Այստեղ, իհարկե, իրավիճակը իսկապես հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը գործարարներին խորհուրդ է տալիս կամ ուսուցանում է, որ պետք է լինել ավելի փնտրող, նախաձեռնող: Այսինքն՝ մարդիկ, որոնք հենց այդ ամենի շնորհիվ էլ գործարար են, որոնք հայաստանյան դժվարին պայմաններում փորձում են բիզնես անել՝ երբ իշխանությունը սերտաճել է այդ բիզնեսի հետ և քաղաքականացնելով ամեն ինչ, ըստ էության արգելափակել բնականոն բիզնեսի և տնտեսության զարգացումը, Սերժ Սարգսյանից լսում են, որ պետք է լինել նախաձեռնող: Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանն ընդամենը հաղորդում էր նրանց, որ «խեղդվողների փրկության գործը հենց նրանց ձեռքերում է»:

Այսինքն՝ ամանորյա ուղերձով Սերժ Սարգսյանը գործարարներին հայտնում էր, որ իշխանությունը լվանում է ձեռքերը և 2017 թվականին նրանցից ամեն մեկն ինքը պետք է տեսնի իր գլխի ճարը, իհարկե չմոռանալով, որ այդ գլուխը գտնվում է այնուամենայնիվ իշխանության ենթակայության ներքո: Սերժ Սարգսյանի այս մեսիջը անսպասելի էլ չէ, քանի որ Հայաստանի իշխանությունն այդ առումով գտնվում է սնանկ վիճակում, ընդ որում՝ բառիս բուն և պատկերավոր իմաստով: Հայաստանի բյուջեն թերակատարվում է մի քանի տասնյակ միլիարդով, պետական պարտքը արդեն գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, արտաքին ներդրումները մոտ են զրոյին, Հայաստանի իշխանությանը այլևս բոլորը դիտարկում են ընդամենը ռուսական իշխանության կցորդի, որի հետ գործ ունենալ ոչ ոք չի ուզում, իսկ նոր կառավարության մոտ ոչինչ չի ստացվում, արդեն, նույնիսկ անգամ որակյալ քարոզչությունը: Այս պայմաններում Սերժ Սարգսյանին այլ բան չի մնում, քան հայտարարել բիզնեսի «լողացող կուրս»՝ փրկվիր ով կարող է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում