Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Լիբերալների ու դեմոկրատների դաշինքի կազմում խորհրդարանական մեծամասնության կոալիցիան երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է Տարածաշրջանային զարգացման նախարարության և պետական վարչության պետքարտուղար Սևիլ Շայդեխին։ Եթե նա ղեկավարի կառավարությունը, ապա կդառնա մուսուլման առաջին կինը, որը զբաղեցրել է այս պաշտոնը, հաղորդում է RIA Novosti-ն։
Տեղի ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ 52-ամյա Շայդեխը թուրքական ծագում ունի, նա ամուսնացած է Սիրիայի քաղաքացու հետ։
Շայդեխը նշել է, որ 2015 թվականին 6 ամիս ղեկավարել է նախարարությունը, երբ ՍԴԿ ներկայիս առաջնորդ Լիվիու Դրագնյան հրաժարական է տվել ընտրություններում խարդախության գործով դատավաճռի պատճառով։ 1989 թվականից հետո նա Ռումինիայում առաջին նախարարն է դարձել, որը երդվել է ձեռքը Ղուրանին դրած։
Դրագնյան իր հերթին հայտարարել է, որ վարչապետի պաշտոնի համար այլ թեկնածու չի առաջադրի, եթե Շայդեխի թեկնածությունը չհաստատվի նախագահի և խորհրդարանի կողմից։