Volkswagen գերմանական ավտոկոնցերնը 1 միլիարդ ԱՄՆ դոլար կվճարի ամենավիճելի հարցերից մեկի շրջանակում, որը վերաբերվում է ԱՄՆ-ում էկոլոգիական չափանիշները խախտելուն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության ներկայացուցիչներին։
Ավտոկոնցերնի, ամերկյան կարգավորող մարմինների և ԱՄՆ-ում Volkswagen մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի փաստաբանների միջև համաձայնություն ձեռք բերելու մասին հայտարարել է Սան-Ֆրանցիսկոյի դաշնային դատարան Չալզ Բրեյերը։ Նա չի հստակեցրել՝ թե ինչ չափի գումար պետք է վճարի ընկերությունը։
Volkswagen-ը համաձայնվել է փոխհատուցում վճարել ԱՄՆ բնակիչներին, որոնք ընդհանուր առմամբ ձեռք են բերել շուրջ 80 հազար ավտոմեքենա՝ 3 լիտրանոց դիզելային շարժիչներով։