Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսխորհրդի նախագահ Էմին Թորոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավատացրեց, թե այսօր ՊՆ-ում լուրջ աշխատանքեր են տարվում այն ուղղությամբ, որ պաշտոնավորների և հարուստ մարդկանց տղաներն էլ մյուս զինվորների պես իրենց պարտքը տան հայրենիքին, ոչ թե ազատվեն ծառայությունից: «Համակարգում էլ են տեղյակ այս մասին, և այդ խնդիրների դեմն առնելու համար լուրջ ծրագրեր են մշակվում: Պաշտպանության նախարարից բազմիցս եմ լսել, թե «Ինձ էլ են շատ զանգում ու խնդրում միջնորդել»,- անկեղծացավ Էմին Թորոսյանը: Այնուամենայնիվ, ըստ նրա, նախարարը հավասարության կողմնակից է, իսկ որպես վառ օրինակ՝ մատնանշեց այն փաստը, որ նախարարը որոշ զինկոմիսարների Երևան քաղաքից ազատել և ուղարկել է սահմանամերձ շրջաններ կամ ընդհանրապես հանել համակարգից: