Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղու վրա: Թիվ 46 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի 0424 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհի կողմնակում։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից հավանաբար դեպքի վայր է գալու հետաքննիչը։
Կայքը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին՝ Հյուսիսային ավտոկայանից դեպի Երևանի Էրեբունի զանգված
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, հանգամանքները պարզվում են:
Մանրամասները՝ shamshyan.com-ում