Ամերիկացի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնի երկրպագուն ներխուժեկ է Թուրքիայում տեղակայված Ինջիրլիք ավիաբազա՝ իր կուռքի հետ սելֆի անելու համար, հաղորդում է Hurriyet Daily News-ը։ Յոհանսոնը և մի շարք այլ հայտնի աստղեր ավիաբազա են ժամանել հատուկ շրջագայությամբ՝ ամերիկացի զինվորականներին աջակցելու համար։
Երիտասարդը, որի անունը չի նշվում, ժամանել է ավիաբազա, երբ իմացել է, որ Յոհանսոնն այնտեղ է։
«Սկարլետը նկատեց ինձ, երբ սպասում էի նրան լուսանկարվելու համար։ Երբ ես խնդրեցի նրան, նա գրկեց ինձ։ Այդ պահին կյանքը կանգ առավ ինձ համար»,-ասել է դերասանուհու երկրպագուն։