2016 թվականը ԵԱՀԿ տիրույթի հիշողության մեջ կմնա մի շարք մարտահրավերներով, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումներով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի 23-րդ նիստում:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անհնար է լուծել ռազմական ճանապարհով։
«ԵԱՀԿ-ն շատ կարեւոր դեր է խաղում այդ երկխոսության գործում»,-հավելել է Կուրցը։