ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ՝ քննարկելու համար Միացյալ Նահանգների էկոնոմիկայի ամրապնդման հնարավորությունները շրջակա միջավայրի պաշտպանության հաշվին։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով հոլիվուդյան աստղի հիմնադրամի ներկայացուցչին, հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ Trump Tower-ում։ Դի Կապրիոն և Թրամփը զրուցել են շուրջ 1,5 ժամ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թրամփի դուստր Իվանկան և նրա թիմի մի քանի անդամներ։ Դի Կապրիոն ԱՄՆ նորընտիր նախագահին պատմել է իր գաղափարների մասին, թե ինչպես վերականգնվող էներգետիկայի զարգացումը կարող է ստեղծել միլիոնավոր աշխատատեղեր։ Նշվում է, որ Թրամփը մեծ հետաքրքություն է ցուցաբերել դերասանի նախաձեռնությանը և կրկին հանդիպելու ցանկություն է հայտնել։
Նշենք, որ 42-ամյա Դի Կապրիոն շրջակա միջավայրի պաշտպանության ջատագով է։ 2014թ․ նա նշանակվել է կլիմայի խնդիրներով ՄԱԿ-ի խաղաղության դեսպան։