Ուզբեկստանի նոր նախագահ է ընտրվել պետության ղեկավարի ժամականակավոր պաշտոնակատար Շավքաթ Միրզիյոևը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով երկրի ընտրական հանձնաժողովին։
Տեղեկատվության համաձայն՝ Միրզիյոևը հավաքել է ձայների 88,61 տոկոսը։ Արդյունքների հրապարակումից հետո ընտրված թեկնածուն ելույթ է ունեցել և շնորհակալություն է հայտնել իր նախկին մրցակիցներին, ինչպես նաև ժողովրդին՝ իրեն վստահելու համար։
Հիշեցնենք, որ Ուզբեկստանում նախագահական արտահերթ ընտրությունները կայացել են դեկտեմբերի 4-ին։