Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական խորհրդատվական խորհուրդը օրենք է ընդունել լայն սպառման ամերիկյան ապրանքների ներկրումն արգելելու մասին։
Ընդգծվում է, որ դա իրանական կողմի համարժեք պատասխանն է ԱՄՆ Սենատի կողմից Իրանի դեմ 1996 թվականին սահմանված պատժամիջոցները 10 տարով երկարաձգելուն։
Ընդգծվում է, որ իրանցի պատգամավորները միաձայն աջակցել են տվյալ օրինագծին՝ուշադրություն դարձնելով Իրանի հանդեպ ամերիկյան կողմի մշտական թշնամանքի և ԱՄՆ Կոնգրեսի կողմից միջուկային գործարքով ամերիկյան իշխանությունների պարտավորությունների անտեսմանը։
Բացի այդ, իրանցի պատգամավոր Բեհրուզ Նեմատին Վաշինգտոնին խոստացել է, որ դրան կհաջորդեն պատասխան այլ միջոցներ։