Հալեպի բնակելի շրջանները հրթիռակոծման են ենթարկվել արմատական խմբավորումների անդամների կողմից։ Զոհվել է առնվազն 5 քաղաքացիական անձ, ևս 29-ը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Հաղորդվում է, որ գրոհայինների կողմից արձակված հրթիռները պայթել են 7 թաղամասերի տարածքում՝ Նոր Հալեպում, Էլ-Համդանիայում, Իզաայում, Շարիա-են-Նիլում, Հարամ-էլ-Ջամայիում, Էլ-Աշրաֆիայում և Սեյֆ-էդ-Դաուլիում։
Ինչպես գրում է երկրի կառավարությանը մոտ «Ալ-Վատան» թերթը՝ զոհերի թվում կան երեխաներ։