Monday, 13 05 2024
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել

ՀԱԿ-ը որոշել է պարզել՝ Ծառուկյանը ինչպես է գալու քաղաքականություն

Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայ ազգային կոնգրես կուսակցության  համագումարը։ Օրակարգում նոր վարչության, նախագահի ընտրության և ծրագրային այլ հարցեր են։ «Առաջին լրատվական»-ին այս մասին ասաց կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, հայտնի դարձավ, որ առաջիկա ընտրություններին ԼՀ-ն, ՔՊ-ն և «Հանրապետությունը» դաշինքով են մասնակցելու։ ՀԱԿ-ը դաշինքների շուրջ քննարկումներ այժմ տանո՞ւմ է։

– Այո, գիտեմ, որ քննարկումներ գնում են՝ դեռ սկզբնական փուլում են։ Բայց անձամբ ես կողմնակից եմ, որ առանց դաշինքի՝ առանձին մասնակցենք ընտրություններին։ Բայց իմ կարծիքը քիչ է, մեծամասնությունը պետք է որոշում կայացնի։

– Բայց կարծում եք, թե առանձին մասնակցելով՝ հաջողության կհասնե՞ք։

– Եթե մենք ժողովրդին ճիշտ բացատրենք, ճիշտ տանք բոլոր հարցերի պատասխանները, եթե պարզ ու ճիշտ ասենք՝ ժողովուրդը կհասկանա ու կգա Կոնգրեսի հետևից։ ՀԱԿ-ում շատ բանիմաց, խելացի, հայրենիքին նվիրված մտավորականներ  կան։

– Ասացիք, որ դաշինքի շուրջ քննարկումներ են տարվում, ի՞նչ գործոններ հաշվի առնելով կգնաք գործակցության։ Օրինակ՝ արտաքին քաղաքական կողմնորոշումը կարևո՞ր է Ձեզ համար։

– Ոչ, դա մեզ համար նշանակություն չունի․ մենք գերխնդիր ունենք: Քաղաքական դաշտը լցվածէ  կեղծ ու շինծու կուսակցություններով։ Մենք մեր առաջ խնդիր ենք դրել Հայաստանը փրկել չարիքի իշխանությունից, այսինքն՝ ազատվենք այս բանդիտական, քրեաօլիգարխիկ ռեժիմից։ Երբ հասկանանք, որ  ինչ-որ ուժ ևս լծված է այդ գործին՝ մեծ ուժերով կհամագործակցենք, անկախ նրանից՝ արևմտյան, ռուսական, թե՞ հնդկական  քաղաքական կողմնորոշում ունի։

–  Կարծում եք՝ դաշտում դեռ այդպիսի ուժեր մնացե՞լ են։

– Կարծում եմ՝ այո, որոշ ուժեր մնացել են դեռ։

– Պարոն Մալխասյան, Ծառուկյանը ևս չի բացառել քաղաքականություն իր վերադարձը։ Կգործակցե՞ք նորից  իր հետ։

– Այս պահին չեմ կարող ասել դեռ: Պետք է պարզենք՝ Ծառուկյանն ինչպես է գալու քաղաքականություն. նա հիմա Սերժի հետ բավականին մտերմացել է։ Հիմա որ գալիս է, մաքուր ձևո՞վ է գալիս, թե՞ ուղարկում են։ Քաղաքականությունը շատ անհասկանալի բան է։ Եթե մենք պարզենք, որ մաքուր մղումներով է գալիս, կքննարկենք այդ հարցը։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում