Monday, 13 05 2024
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ

Հայաստանը չպետք է լռի, այլ այնպես անի, որ Լուկաշենկոն վազելով գա այստեղ ու հազար անգամ մտածի Ալիևից շքանշան վերցնելուց

«Առաջին լրատվական»-  զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, օրերս Բելառուսը և Ադրբեջանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կապված ԼՂ հակամարտության հետ: Եթե հաշվի առնենք, որ Բելառուսը Մինսկի խմբի համանախագահող երկիր չէ, ավելին՝ ԵՏՄ կազմում Հայաստանի գործընկերն է, մենք ի՞նչ հետևություններ պետք է անենք սրանից, նաև անդամ մյուս երկրների մասով:

-Ես այստեղ նորություն չեմ տեսնում, Բելառուսը անընդհատ Ադրբեջանին պաշտպանում էր, այստեղ փորձել ինչ-որ նոր բան գտնել հնարավոր չէ: Խնդիրն այն է, թե ընդհանրապես Հայաստանն ի վերջո կորդեգրի՞ ինչ-որ քաղաքականութուն, թե՞ ոչ: Շատերն ասում են՝ Հայաստանի նման երկիր չկա, ինչ ուզում, անում է, բայց իրականությունն այդպիսին չէ: Մենք ունեցել ենք մի դեպք, չգիտեմ պատահական էր, թե ինչպես, ապրիլյան պատերազմից հետո, երբ Սերժ Սարգսյանը մեղադրեց ՀԱՊԿ կազմակերպության անդամ երկրներին, որ նրանք որևէ ձևով չեն ցուցաբերում իրենց վերաբերմունքը, չեն դատապարտում Ադրբեջանին՝ լինելով Հայաստանի հետ մի ընդհանուր կառույցում:

Խնդիրն այս է՝ ինչպես վերաբերվել այս ամեն ինչին: Իհարկե կարելի է արհամարհել, ասել՝ Բելառուսն է, ասել է, մյուս անգամ Ղազախստանն է… բայց իրականության մեջ Հայաստանը ոչ միայն մեծ կախվածություն ունի այդ կազմակերպություններից՝ թե՛ ԱՊՀ-ից, թե՛ մյուս կազմակերպություններից, որտեղ ներգրավված են այս երկրները, այլ նաև ունի խոսքի իրավունք: Եթե Բելառուսը կարևորագույն հարցում, լինելով ՀԱՊԿ անդամ պետություն, նման հարցերում լրիվ ուրիշ երկրի՝ Հայաստանի հետ կռվի մեջ գտնվող երկրի շահերն է պաշտպանում, ես կարծում եմ, շատ հանգիստ կարելի է Բելառուսի խնդիրը դնել, մանավանդ եթե Հայաստանը նախագահող է այդ տարբեր ատյաններում: Պետք է դնել այն խնդիրը, թե ինչքանով է նպատակահարմար, որ Բելառուսը ԱՊՀ կամ ՀԱՊԿ կամ ԵՏՄ անդամ լինի և այնտեղ իր դիրքորոշումը պահի: Նման հարցեր պետք է բարձրացվեն, և կարծում եմ՝ բավականին լուրջ վիճակ կստեղծվի: Լուկաշենկոն էլ կմտածի, որ ինքն էլ  Ադրբեջանի պատճառով կարող է տուժել:

-Պարոն Սարգսյան, իսկ ինչո՞ւ հայկական կողմը, հայկական դիվանագիտությունն այդ հարցերն այդպես կտրուկ չի դնում: Մենք Ղազախստանի օրինակն ունեցանք, երբ Ալիևի նամակն ընթերցվեց Նազարբաևի կողմից, հիմա Բելառուսն է, այսպես մենք չգիտենք, թե ինչ շարունակություն կունենա այս ամենը, և հնարավոր պատերազմի դեպքում այդ երկրներն ինչ դիրքորոշում կարտահայտեն, ինչ օգնություն կցուցաբերեն Ադրբեջանին:

-Հայաստանը երբեք որևէ քաղաքականություն չի ունեցել, բոլոր այդ կազմակերպություններին անդամակցում է կա՛մ վախից, կա՛մ ընդհանրապես մի գիծ է ցուցաբերել՝ հանկարծակի Ռուսաստանի համար բարդ պրոբլեմներ չստեղծելու: Ընդամենը դա էր. լռել, կանցնի, կամ ռուսների հետ առանձին խոսել, ասել՝ գնացեք այս մեկին այս ասեք, այն ասեք… Դա քաղաքականության բացակայությունն է, դա այն համոզմունքների բացակայությունն է, որ դու, որպես երկիր, նույնպես ունես շատ մեծ դեր և մեծ արժեք, և պիտի կարողանաս դա քաղաքականություն վերածել: Ինչ է նշանակում Բելառուսը Հայաստանի համար՝ եղած-չեղած մի պետություն, բացարձակ նշանակություն չունի: Նման պետությունների հետ կարելի է բացահայտ կոնֆլիկտի մեջ մտնել, եթե դա քաղաքականություն է դառնում, եթե գիտենք, որ դրանով խնդիր է լուծվում: Այն ժամանակ վազելով կգա այստեղ նույն Լուկաշենկոն և կսկսի Հայաստանի հետ խոսել: Կամ Ղազախստանը ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար, բացահայտ թշնամական պետություն է, ինչո՞ւ պետք է Հայաստանը հարգի Ղազախստանի տարբեր դիրքորոշումները, մոտեցումները: Երբ որ Եվրոպայի խորհրդում է ինչ-որ բաներ լինում, տեսնում ես, որ ինչ-որ ձևով արտահայտություններ, մեղադրանքներ են հնչում, այդպիսի բան եղել է ապրիլյան պատերազմից հետո. պարզ, հստակ հացը դրվել է երկրների առաջ, թե ինչով են նրանք զբաղված: Եվ բնական է, որ այդ ամեն ինչն ունի իր նշանակությունը, միանգամից նկատվում ենք, որ արդեն իրենք են փորձում ինչ-որ դեմոկրատական ձևերով տակից դուրս գալ… Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքականությունը կգնա այդ ուղղությամբ, որ բոլոր պետությունները պատասխանատվություն զգան Հայաստանի առաջ: Հայաստանը չպետք է լռի, իրենից ինչ-որ բան պետք է ներկայացնի, և Բելառուսի նախագահը հազար անգամ կմտածի Ալիևից շքանշան վերցնի, թե չվերցնի:

Անհրաժե՞շտ է արդյոք կտրուկ մոտեցում ցուցաբերել և պե՞տք է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից:

-Չպետք է դուրս գա, ինչո՞ւ պետք է դուրս գա, պետք է այդ երկրներին դուրս հանել այնտեղից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում