Tuesday, 14 05 2024
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին

Հայաստանի ավիացիայի ոլորտում «կրիմինալ» մրցակցություն է․ «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր

«Արմենիա» ավիաընկերության ներկայացուցիչները կարծում են, որ Հայաստանի քաղավիացիայի ոլորտում այս պահին անարդար ու անհավասար մրցակցություն է՝ քրեական տարրեր պարունակող։

«Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլին, մեկնաբանելով «Պոբեդա» ավիաընկերության սակագնային քաղաքականությունը, նշեց. «Դեկտեմբերի 18-ին կլրանա մեկ տարին, ինչ ավիաընկերությունը ստացել է թռիչքների թույլատվություն։ Թռիչքները մեզ մոտ սկսվել են ընթացիկ տարվա հունիսի 18-ից։ Մենք այս ընթացքում աշխատանքի ենք ընդունել 53 աշխատակիցների, մենք նախապատրաստում են 4 օդաչուների, որոնք 1 տարուց կդառնան լիարժեք և պրոֆեսիոնալ օդաչուներ։

Խոսելով մեր բիզնեսի մասին՝ պետք է նշեմ, որ այն նպատակները, որոնք ունեինք սկզբում, ոչ ամբողջությամբ են իրականացել։ Հաջողությունների մասին եթե խոսենք, ապա պետք է ասեմ, որ մենք հիմա կարող ենք անխոչընդոտ չվերթներ իրականացնել եվրոպական յուրաքանչյուր երկիր։

Մենք մի շարք քննարկումներ ենք իրականացրել ՀՀ կառավարության հետ, որպեսզի հայկական և ռուսական ավիաընկերությունների միջև լինի հավասար և արդար մրցակցություն։ Ես հասկանում եմ, որ ուղևորը նախընտրում է թռչել առավել մատչելի տոմսերով, սակայն երբ տոմսի գինն ավելի ցածր է, քան ինքնարժեքը, ապա դա դեմպինգ է։ Ես վստահ չեմ, որ 10 000 դրամով ավիանընկերությունը կկարողանա չվերթներ իրականացնել։ Ես ուզում եմ նշել, որ այսօր Երևան-Մոսկվա-Երևան չվերթը ռուսական ավիաընկերության համար արժենում է 10-15 հազար ԱՄՆ դոլարով ավելի մատչելի, քան հայկական ընկերությունների համար, գները էականորեն տարբերվում են։

Եթե ռուսական ընկերության համար վառելիքն արժե 200, ապա հայկականի դեպքում՝ 600 դոլար, դա մեկ տոննայի գինն է, գնալ-գալու համար անհրաժեշտ է 15 տոննա։ Եթե ռուսական ընկերության համար նավիգացիան արժենում է 200 դոլար, ապա մեզ 3000, ռուսական ընկերության համար օդանավակայանի ծախսերը կազմում են 500, մեզ համար 7000 դոլար։ Այս անարդար մրցակցության պայմաններում մեզ համար բավականին դժվար է, և հենց այս պատճառով մենք դադարեցնում ենք դեպի Մոսկվա չվերթները, մինչ դեկտեմբերի վերջ կլնինեն ևս մի քանի չվերթներ մեր քաղաքացիներին Ամանորին Հայաստան այցելելու հնարավորություն ընձեռելու համար և վերջ։

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը հավելեց. «Հաջորդ տարի արդեն մենք ցանկանում ենք ընդլայնել չվերթները եվրոպական ուղղություններով՝ Բարսելոնա, Լոնդոն, Բրյուսել։ Ծրագրել ենք նաև թռիչքներ դեպի Մոսկվա, այս ուղղությունը գերակա էր մյուսներից, սակայն այսօր դեպի Մոսկվա չվերթները գրեթե դադարեցվել են անարդար մրցակցության հետևանքով։ Մենք մրցակցությունից չենք վախենում, բայց միայն արդար մրցակցությունից։ Հայաստանում, սակայն, այս պահին անարդար ու անհավասար մրցակցություն է, ես կասեի՝ քրեական տարրեր պարունակող մրցակցություն։

«Պաբեդա» ավիանըկերության դեպքում նույնն է։ Նրանք իրենց ծառայությունները վաճառում են ինքնարժեքից ցածր գնով, որպեսզի «սպանեն» իրենց մրցակիցներին, որից հետո կմնան միայնակ, ինչից հետո էլ կթելադրեն իրենց կանոնները, իսկ ոչ ոք այդքան էժան, գրեթե անվճար ոչ ոքի չի տեղափոխի։ Եթե հիմա նրանք վաճառում են տոմսերը 20 դոլարով, ապա երբ մնան միայնակ, կվաճառեն 250-ով, և այլևս ոչինչ անել չի լինի։ Նույնը կարելի է ասել «Ուրալյանի ավիաուղիներ»- ի մասին։

ՀՀ կառավարությունը «բաց երկնքի քաղաքականություն» է վարում, բայց պետք է հասկանալ՝ ինչ ասել է «բաց երկնքի քաղաքականություն»։ Ռուսական ընկերությունները մուտք են գործել շուկա այն պարագայում, երբ Հայաստանը չունի ազգային ավիացիա, իսկ Հայաստանը գտնվում է հակամարտության գոտում։ Պետք է գոնե թույլ չտալ անհավասար մրցակցության առկայության։ Հայաստանի կառավարությունն է միանշանակ ոլորտի կարգավորման պատասխանատուն, և պետք է ընդունվեն կոնկրետ որոշումներ, մշակվեն լուծումներ։

Բոլորս էլ գիտենք,որ ամենաթանկարժեք օդանավակայանը տարածաշրջանում «Զվարթնոց»-ն է, վառելիքն է ամենաթանկը, նավիգացիան, ծառայությունները։ Երբ այս ամենը գումարում ենք, տոմսի գները դառնում են բավականին թանկ, անգամ այն դեպքում, եթե դրանք ինքնարժեքով վաճառվեն։ Մենք մեր հնարավորությունների տիրույթում անում ենք ամենը, որ տոմսերի գները մատչելի և հասանելի լինեն, սակայն այստեղ ևս առկա է մենաշնորհ և «կրիմինալ» մրցակցություն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում