Կուբայական հեղափոխության հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոյի քույրը՝ Խուանիտա Կաստրոն, ով բնակվում է Մայամիում, չի մասնակցի եղբոր հուղարկավորությանը։ Նա նման հայտարարություն է արել իսպանալեզու El Nuevo Herald թերթի հետ զրույցում, որը լույս է տեսնում Մայամիում։
Խուանիտան ցավակցանք է հայտնել եղբոր մահվան կապակցությամբ, սակայն չի պատրաստվում մասնակցել եղբոր հուղարկավորությանը, քանի որ, նրա խոսքով՝ ինքը նախկինի պես դեմ է հանդես գալիս Կաստրոյի բռնապետությանը։
«Ես երբեք չեմ վերադարձել կղզի և չեմ ծրագրում դա անել»,-ասել է Խուանիտան։