Friday, 26 04 2024
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

«ԱՈւՖ» ՈւՄ հայտարարությունը ռուսաց լեզվին արտոնյալ կարգավիճակ տալու վերաբերյալ

Օրերս ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ առաջիկայում հայաստանյան դպրոցներում ռուսերենը կստանա ավելի բարձր կարգավիճակ, և բացի զուտ ռուսաց լեզու առարկայից, մի շարք այլ առարկաներ նույնպես այդ լեզվով կդասավանդվեն, ինչպես, օրինակ, ռուս գրականություն, Ռուսաստանի աշխարհագրություն:

Պետական այլ պաշտոնյաների մակարդակով ևս վերջերս հայտարարություններ են հնչում ռուսերենը պետական լեզու դարձնելու կամ ռուսերենին մյուս օտար լեզուների նկատմամբ արտոնություններ տալու վերաբերյալ:

Այս հայտարարություններն արվում են այն պայմաններում, երբ անգամ մայրենի լեզվով արդյունավետ կրթության մատուցման համար ներկայումս մի շարք խոչընդոտներ կան:

«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության կողմից բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների շրջանում` ուսումնական հաստատություններում առկա ուսանողական խնդիրները բացահայտելու նպատակով անցկացված «Ուսանողական հարցում 2016» ծրագրի շրջանակներում պարզ դարձավ, որ հայոց լեզվով մասնագիտական գրականության սակավության խնդիրն ամենաշատն է հուզում ուսանողներին (ավելի, քան 70%):

Հետևաբար, տուժում է կրթության որակը, իսկ այս պայմաններում որևէ օտար լեզվին արտոնություն տալն ավելի առաջնային դեր է ստանում, քան մայրենի` պետական լեզվով որակյալ կրթություն ապահովելը:

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը խստիվ դատապարտում է ռուսաց լեզվին արտոնյալ կարգավիճակ տալու ԿԳ նախարարի և մյուս պաշտոնյաների հայտարարությունները և գտնում, որ կրթության ու գիտության ոլորտում առաջընթաց ապահովելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հայեցակարգեր մշակել ոչ թե ռուսաց լեզվի, այլ հայերենով մասնագիտական գրականության զարգացման համար:

Մինչդեռ, ռուսերենին արտոնություն տալը նշանակում է հետընթաց այդ ոլորտում: Կազմակերպության «ԱՈւՖ» ՈւՄ դիրքորոշմամբ` օտար լեզուների ուսուցումը պետք է խրախուսվի, քանի որ դրանք միջոց են միջազգային հարթակում հաղորդակցվելու համար: Անհրաժեշտ է հայեցակարգ մշակել ոչ թե ռուսաց լեզվի, այլ՝ օտար լեզուների զարգացման համար:

Բոլոր օտար լեզուներին պետք է տրվի զարգացման հավասար հնարավորություն, սակայն ոչ արտոնություն: Այս պարագայում ռուսերենին արտոնություն տալով՝ հերթական անգամ Ռուսաստանին ինքնիշխանության զիջման փորձ է արվում: Ինքնիշխանության պահպանման և հետխորհրդային ակունքների հետ որևէ աղերս չունեցող անկախության սերնդի կրթության որակն ապահովելու համար արտոնյալ լեզու կարող է և պետք է լինի բացառապես հայերենը:

Հարգանքով` «ԱՈւՖ» ՈւՄ Խորհուրդ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում