Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Կյանքն ու կռիվը ՀՀԿ-ում

ՀՀԿ-ին Կարեն Կարապետյանի անդամակցումը հազիվ թե հնարավոր լինի համարել անսպասելի, անակնկալ, կամ արտառոց որևէ զարգացում։ Եվ բանը նաև այն չէ, որ հնարավոր անդամակցության վերաբերյալ խոսակցությունները շրջանառվում էին վաղուց։ Ի վերջո, չլինելով դե յուրե ՀՀԿ անդամ, այդուհանդերձ Կարեն Կարապետյանը դե ֆակտո գտնվում էր մի վիճակում, երբ նրա գործունեությունն ուղիղ ենթակա էր ՀՀԿ-ին։ Կառավարության գործունեությունը չի կարող ծավալվել առանց Ազգային ժողովի մեծամասնության աջակցության և այդ իմաստով վարչապետի կուսակցական պատկանելությունն արդեն դառնում է տեխնիկական հարց։ Բայց, երբ Կարեն Կարապետյանը անդամակցում է ՀՀԿ-ին,այսինքն իշխող կուսակցությանը, տեխնիկական հարցն արդեն ստանում է քաղաքական երանգ, քանի որ նրա անդամակցությունը նշանակում է, որ կառավարության փոփոխության ներիշխանական շարժառիթներն արդեն անմիջականորեն ներթափանցել են նաև ներկուսակցական շերտեր և դրանք սկսելու են ծավալվել արդեն ներկուսակցական փոփոխությունների տրամաբանությամբ։ Այս տեսանկյունից նույնիսկ երկրորդական կամ տեխնիկական է դառնում հարցը, թե ի վերջո ով ում ստիպեց` Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին ստիպեց ընդունել իրեն, թե՞ ՀՀԿ-ն ստիպեց նրան ընդունել իր կրոնը։ Ավելին, զուտ անդամակցության փաստը դեռևս չի նշանակում որևէ բան, չի նախանշում որևէ բան, որը կտար այդ հարցի պատասխանի մասով լուրջ եզրակացություն անելու առիթ կամ հիմք։ Ով ում ստիպեց, և ինչ ստիպեց, պարզ պետք է դառնա հետագա գործընթացներում, թե՛ կառավարության գործունեության, թե՛ ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանի կուսակցական գործունեության արդյունքում։ Որովհետև, ի վերջո կարող է պարզվել, որ թե՛ ՀՀԿ-ին, թե՛ Կարեն Կարապետյանին ինչ որ բան պարտադրել է Սերժ Սարգսյանը։ Ահա այդ տեսանկյունից, ներկայումս կարևոր կամ հետաքրքրական է այն, թե ինչ է հաջորդելու Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամ դառնալուն։

Ընդ որում, պարզ է նաև, որ այստեղ բեկումնային, կտրուկ զարգացումները հավանական են այնքան, ինչքան հավանական էին մինչև անդամակցումը։ Այստեղ հիմնական գործողությունները ծավալվելու են թերևս դիրքային պայքարի տեսքով։ Այդ առումով կարևոր հարցերից մեկն այն է լինելու, թե ինչ թիմ է ձևավորելու Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի ներսում։ Պարզ է, որ միայն իր հետ կառավարություն եկած նախարարները, մեղմ ասած՝ բավարար չեն ՀՀԿ-ում քաղաքական «ինքնիշխանություն» ձեռք բերելու, ՀՀԿ-ում ուժային կենտրոն դառնալու համար, և Կարապետյանը կամ պետք է ՀՀԿ-ն համալրի նոր անձանցով, կամ՝ եղած կազմից պետք է «ընտրի» և ձևավորի իր թիմը։ Դա անկասկած նշանակելու է, որ Կարապետյանն անխուսափելիորեն պետք է ռեսուրսներ ներգրավի ՀՀԿ-ում արդեն իսկ գոյություն ունեցող թիմերից, թևերից կամ բևեռներից։ Իսկ ՀՀԿ-ն այդ տեսանկյունից խիստ բազմաբևեռ է և էապես տարբերվում է որևէ այլ կուսակցությունից։ Հայաստանի գրեթե բոլոր կուսակցություններն են այդ առումով բաժանարար գծերով հագեցած, եթե անգամ ունեն մեկ շատ ուժեղ լիդեր և անհատապաշտության ավանդույթներ։ Միևնույն է, անգամ այդ դեպքում ձևավորվում են ժառանգորդների հավակնություններ, կամ ներքին մրցակցություն լիդերի համար ավելի սիրելի լինելու, կամ լիդերի վրա առավել ազդելու, լիդերի և իրականության միջև հիմնական կապուղին լինելու համար։

ՀՀԿ-ի պարագայում այդ ամենից առավել է իշխանության և կապիտալի խնդիրը, և այստեղ բաժանարար գծերը, տարբեր սեգմենտներն ու ներքին մրցակցությունը շատ ավելի լուրջ և խորքային բնույթ ունեն։ Այդ տեսանկյունից, Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում սեփական թիմի ձևավորման գործում անկասկած բախվելու է իսկապես բավական սուր մրցակցության։ Իսկ առանց թիմի նա պարզապես չի կարող լինել մրցունակ ՀՀԿ-ում, հետևաբար, նաև վարչապետի կարգավիճակում։ Մյուս կողմից, Կարեն Կարապետյանը չուներ նաև այդ զարգացմանն այլընտրանք, եթե համաձայնել է նշանակվել վարչապետի պաշտոնում։ Այդ պաշտոնում գործունեությունը ենթադրելու է ներիշխանական մի շարք շահերի ոտնահարում, քանի որ առանց դրա Հայաստանում հնարավոր չէ թեկուզ մի փոքր շտկել տնտեսական իրավիճակն ու կասեցնել գահավիժումը։ Ի վերջո, հենց դա էր նաև Հովիկ Աբրահամյանի խոշոր տապալման պատճառը. նա փորձեց չնեղացնել ոչ մեկին և դիմանալ՝ մինչև Սերժ Սարգսյանը կհանձնի իշխանությունը։ Վերջում Աբրահամյանը ստիպված էր ափսոսանքով արձանագրել, որ ինքը փորձում էր բոլորին միավորել, սակայն ոչ ոք չգնահատեց դա։ Բոլորին միավորելու մոտեցումը դատապարտված է, և առնվազն Հովիկ Աբրահամյանի օրինակը պետք է լինի դաս՝ թե՛ Կարեն Կարապետյանին, թե՛ ընդհանրապես իշխանության մեջ որևէ կենտրոնի կամ բևեռի։ Այդ մոտեցումը երբեք չի ունեցել հասարակական լեգիտիմություն և հենք, այժմ չունի ամենակարևորը` միջազգային հենք և լեգիտիմություն։ Հետևաբար, իշխանության մեջ կյանքի ու մահվան կռիվը անխուսափելի է, ովքեր կգնան դրան՝ կունենան «կյանքի» շանս, ովքեր կխուսափեն դրանից՝ անշրջելիորեն դատապարտված կլինեն «մահվան»։

Լուսանկարը՝ shabat.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում