Friday, 26 04 2024
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը Ռուսաստանի շահերից չի բխում. «Դիսկուրս»

Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի, Թուրքիայում տիրող իրավիճակի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի և ՀՀԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ:

«Ռուսաստանը փորձում է սիրաշահել Թուրքիային, հատկապես այս օրերին, երբ Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները սառել են, Ռուսաստանը փորձում է դեպի իր կողմ քաշել Թուրքիային: Թուրքիան ևս շահագրգռված է նրանում, որ Ռոսաստանի հետ փորձի հարաբերությունները սերտացնել: Ռուսաստանը փորձում է նաև Ադրբեջանին սիրաշահել»,- նշեց Կ. Մանոյանը:

Բայց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը, ըստ Կ. Մանոյանի, Ռուսաստանի շահերից չի բխում. «Ռուսաստանը կարող է ձևացնել, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը կողմնակից է, ինչպես արեց 2009-ին, երբ ֆուտբոլային դիվանագիտությունը սկսվեց, սակայն Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստան – Թուրքիա հարաբերությունները նորմալանան»:

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ Հայաստանը հնարավորության սահմաններում փորձում է, բացի Ռուսաստանից, հարաբերություններ հաստատել Արևմուքի և ԵՄ-ի հետ, և դա ողջունելի է: «Այս ուղղությամբ շատ քայլեր կատարելու դեպքում Ռուսաստանում անհանգստություն ենք նկատում: Ռուսաստանը փորձում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կարգավորել, բայց երբ Հայաստանն է փորձում դա անել, խանդով են նայում»:

Աշոտ Մելքոնյանի դիտարկմամբ՝ որքան էլ Ռուսաստանը փորձի սիրաշահել Թուրքիային, Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր և ռազմավարական առումով մնում է Ռուսաստանի հակառակորդը, որքան էլ տնտեսական շահը և երկու երկրների հակադիր վիճակը Արևմուտքի հետ նրանց մերձեցնում է: «Երբ խփվեց օդանավը, ռուսական հիստերիա սկսվեց Թուրքիայի դեմ, և ամոթալի բան տեղի ունեցավ, հանկարծ հիշեցին, որ հայերը պահանջներ ունեն Թուրքիայից: Մեր մոտեցումը ճիշտ էր՝ հայ հասարակությունը հանդարտ վերաբերվեց այս ամենին, գիտեինք, որ կգա մի օր, և նրանք հարաբերությունները կկարգավորեն»,- նշեց պատմաբանը:

Կ. Մանոյանը նշեց, որ Հայաստանը մեծ քայլ արեց՝ գնալով արձանագրությունները ստորագրելուն (որին ՀՅԴ-ն դեմ է). «Պարզվեց, որ Թուրքիայի նաև այս իշխանությունները պատրաստ չեն Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու»:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարներ՝ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակում և Էրդողանի վարած քաղաքականության պայմաններում, ըստ մեր զրուցակիցների, հնարավոր չէ ակնկալել:

Աշոտ Մելքոնյանը նշեց. «Ենթադրում եմ, որ առաջիկայում որևէ ակնկալիք չպետք է ունենալ, որովհետև նախ՝ Թուրքիան իր ներքին խնդիրներով է զբաղված, զբաղված է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններով, Արևմուտքի հետ հարաբերությունները ճշտելով, Սիրիայի, Իրաքի խնդիրներ կան, քրդական խնդիր կա, դրա համար Թուրքիայի համար այսօր հայկական հարցը առաջնային չէ, և հազիվ թե իր հայացքն ուղղի մեզ: Հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները ցույց տվեցին, որ դրանք առ ոչինչ են, հակահայկական բնույթ ունեն, և մենք ևս հրաժարվեցինք, առաջիկայում առաջընթաց չեմ տեսնում, առավել ևս, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում շարունակում է ադրբեջանամետ կեցվածք դրսևորել»:

Կ. Մանոյանը հավելեց, որ, հաշվի առնելով Թուրքիա – ԵՄ հարաբերությունների վատթարացումը, որը նվազեցնում է Թուրքիայի վրա լծակի ազդեցության հնարավորությունը, նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, (թե ԱՄՆ նոր վարչակարգն ինչ արտաքին քաղաքականություն կվարի, հստակ չէ), ինչպես նաև Ադրբեջանի կեցվածքը, որը չի փոխվում, կարծում եմ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություներում տեղաշարժ պետք չէ  ակնկալել, եթե բացառիկ բաներ չպատահեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում