ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ այսօրվա արտահերթ նիստում 2017թ. բյուջեի քննարկման ժամանակ իր ելույթն ավարտեց՝ ասելով, որ մենք մի պետության, որ հասել է կայարան, սակայն նրան չեն թողնում, իջնել:
«Բրավո»,- նրա ելույթին արձագանքեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Ոնց որ «Ռեալ Մադրիդ»- ի երկրպագուները ծափահարեն Ռոնալդուին»,- կատակեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով՝ իսկ հիմա «Բարսելոնա»՝ ամբիոնի մոտ ելույթի համար հրավիրելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: