Նախկին հետխորհրդային պետություններում ընտրությունները փորձություն են ԵՄ-ի համար։ Մոլդովայում և Բուլղարիայում ընտրողները նախապատվություն են տվել ռուսամետ թեկնածուներին, հաղորդում է The Guradian-ը։
Ինչպես գրում է պարբերականը, ընտրությունների արդյունքները կընդլայնեն Մոսկվայի ազդեցությունը Արևելյան Եվրոպայում։ Նշվում է, որ Բուլղարիայում շատերն են ցանկանում վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բացի այդ ընտրություններում հաղթանակած սոցիալիստների առաջնորդ Ռումեն Ռադաևը կողմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկմանը։
Մոլդովայում սոցիալիստների ներկայացուցիչ Իգոր Դոդոնը, որը ևս հաղթել է նախագահական ընտրություններում, քարոզարշավի ժամանակ բազմիցս հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրից և անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։
Հարցումների համաձայն՝ մոլդովացիների միայն 30,9 տոկոսն է կողմ ԵՄ անդամակցությանը, իսկ քաղաքացիների 44 տոկոսը նախապատվությունը տալիս է Եվրասիական տնտեսական միությանը։