Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ նպատակահարմար է համարում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից Սիրիայի Հալեպ քաղաքին ավիահարվածների վերսկսումը։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերով՝ Պուտինը հնարավոր է համարել հումանիտար դադարի շարունակումը, վիրավորներին ու քաղաքը լքել ցանկացող զինյալների դուրս բերելու համար։
Պուտինը կարևորել է նաև ամերիկացի գործընկերներին հնարավորություն ընձեռելը, որպեսզի նրանք կատարեն չափավոր ընդդիմության ու ահաբեկչական կազմակերպությունների վերաբերյալ ավելի վաղ տված խոստումները։
Պեսկովը դժվարացել է պատասխանել, թե որքան կտևի Հալեպում հաստատված հումանիտար դադարը։